Լուրեր
Մարմնամարզության աշխարհի գավաթ. Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը եզրափակչում են

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամներ Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը Կատարի մայրաքաղաք Դոհայում մեկնարկած առանձին գործիքների աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում դուրս են եկել եզրափակիչ: Օղակների վարժության որակավորման փուլում Ավետիսյանը 14,766 միավորով զբաղեցրել է երրորդ տեղը, իսկ Վահագն Դավթյանը

Դպրոցական սննդի միջազգային օր. առողջ սննդի շաբաթ

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) հայաստանյան գրասենյակը և նրա գործընկերները՝ Ճյուղային սննդի ինստիտուտը (SIFI) և «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկը, մարտի 6-10-ը Զառ գյուղի (Կոտայքի մարզ) Ժ․ Սարգսյանի անվան միջնակարգ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Մուրադ Գասիևը ՀՀ քաղաքացիություն է ստացել

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է WBA և IBF վարկածներով առաջին ծանրքաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Մուրադ Գասիևին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանի բռնցքամարտի

Ամփոփվել են բուհերի ընդունելության առաջին փուլի միասնական քննությունների արդյունքները

Ամփոփվել են 2023/2024 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի միասնական քննությունների արդյունքները, որոնք անցկացվում են առաջին անգամ: Միասնական քննությունների հայտագրման և քննությունների անցկացման առաջին փուլում դիմորդները՝ ՀՀ հանրակրթական, նախնական կամ միջին մասնագիտական ուսհաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտող և նախորդ տարիների

Անցկացվել է Yerevan Roads-2023 քաղաքային քվեստը՝ պատմամշակութային և սպորտային բաղադրիչներով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոնի աջակցությամբ օրերս անցկացվել է Yerevan Roads-2023 քաղաքային քվեստը՝ մարզական կողմնորոշման տարրերով։ Yerevan Roads

Պատանի հայ մարզիկները Կուզբասում մասնակցում են «Ասիայի երեխաներ» ձմեռային երկրորդ մարզական խաղերին

Հայաստանի երկու ներկայացուցիչ փետրվարի 23-ից մարտի 5-ը Ռուսաստանի Դաշնության Կեմերովոյի մարզում՝ Կուզբասում, մասնակցում է «Ասիայի երեխաներ» ձմեռային երկրորդ մարզական խաղերին: Մինչև 16 տարեկան պատանիների համար նախատեսված մարզական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են ՌԴ սպորտի նախարար Օլեգ Մատիցինը, բարձրաստիճան

2 ոսկե, 3 արծաթե և 1 բրոնզե մեդալ՝ Լեհաստանի հրաձգության բաց առաջնությունից

Հայ հրաձիգները Լեհաստանում ընթացող ուսումնամարզական հավաքի շրջանակում մասնակցել են Բելոստոկ քաղաքում անցկացված բաց առաջնությանը, որում 2 ոսկե, 3 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել: Առաջնության հաղթողներ են դարձել Էլմիրա Կարապետյանը, Զավեն Իգիթյանը, արծաթե մեդալներին արժանացել են Վրեժ Թորոսյանը,

Բռնցքամարտիկները երկուական արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել Ստրանջայի մրցաշարում

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամները 4 մեդալ են նվաճել Բուլղարիայում անցկացված Ստրանջայի 74-րդ մրցաշարում: Մրցաշարի փոխչեմպիոններ են դարձել Համբարձում Հակոբյանը և Դավիթ Չալոյանը, իսկ բրոնզե մեդալներին արժանացել են Արթուր Բազեյանը (57 կգ) և Գուրգեն Մադոյանը (67 կգ): 80 կգ քաշային