
Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացնում է «Արվեստասերունդ» կրթական նախագիծը: Նախագծի շրջանակում գործում են «Անիմացիոն» և «Կինոնկարչության» աշխատարանները, որտեղ ընդգրկված 6-13 տարեկան երեխաներն անմիջականորեն մասնակցում են արվեստի գործի ստեղծմանը՝ պրոֆեսիոնալների կողմից ստանալով գործնական գիտելիքներ: