Լուրեր
«Մեր հարևան Իրանը» խորագրով ցուցահանդեսը հայ-իրանական մշակութային հարաբերություններին նոր լիցքեր կհաղորդի

Փետրվարի 5-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի է ունեցել «Մեր հարևան Իրանը» խորագրով նկարչական մրցույթի մրցանակաբաշխության արարողությունը: Նկարչական մրցույթին մասնակցել են Երևան քաղաքի և ՀՀ մարզերի պարսկերենի ուսուցմամբ կրթօջախների 12-15 տարեկան սաները:

Հանրային քննարկման է ներկայացվել 11-րդ դասարանի աշակերտների ռազմամարզական ճամբարի կարգը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 11-րդ դասարանի աշակերտների ռազմամարզական ճամբարի կարգը»: Այն սահմանում է ռազմամարզական ճամբարի կառուցվածքը, օրվա կարգացուցակը, նյութատեխնիկական միջոցները,

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հանդիպել է կոմպոզիտորների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Հայաստանի կոմպոզիտորների միության և Հայկական երաժշտական համաժողովի ղեկավար անձնակազմին ու մի խումբ անդամների: Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Ողջունելով ներկաներին՝

Ամփոփվել է «1102. Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» դրամաշնորհային ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով (2020 թվականի հունվարի 31-ի N 62-Ա) հաստատված «Գրահրատարակչության ոլորտի նախաձեռնությունները քննող մասնագիտական խորհուրդը» ձևավորել է «1102. Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» միջոցառմամբ 2021 թվականին դրամաշնորհ ստացող ֆիզիկական