Լուրեր
Կայացել է «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը

Ռուսաստանի Վլադիվոստոկ քաղաքի «Ֆետիսով-Արենայում» այսօր կայացել է «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա է եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Բացման արարողությանը մասնակցել են նաև ՌԴ նախագահի օգնական Իգոր

Հնդկաստանում մեկնարկում է շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադան

Հայ շախմատիստները մեկնել են Հնդկաստանի Չեննայ քաղաք՝ մասնակցելու հուլիսի 28-ից օգոստոսի 10-ն անցկացվելիք շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադային: Տղամարդկանց պայքարում Հայաստանը կներկայացնեն Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուել Պետրոսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը: Թիմն առաջին անգամ հանդես կգա Արման Փաշիկյանի

ԿԳՄՍՆ աշխատակիցներն այցելել են Լոռու մարզի մի շարք հուշարձաններ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության աշխատակիցները հերթական աշխատանքային այցն են կատարել Լոռու մարզի մի շարք հուշարձաններ՝ ծանոթանալու Հաղպատ վանական համալիրի խնդիրներին, ինչպես նաև 2022 թ․ պետական բյուջեով նախատեսված հուշարձանների վերականգնման աշխատանքների ընթացքը

Ըմբիշ Գասպար Տերտերյանը դարձել է Մ17 տարեկանների աշխարհի առաջնության հաղթող

Հունահռոմեական ոճի ըմբիշ Գասպար Տերտերյանը Հռոմում ընթացող Մ17 տարեկանների աշխարհի առաջնությունում նվաճել է հաղթողի տիտղոսը: 60 կգ քաշայինների եզրափակչում մեր պատանի ըմբիշը 8:0 հաշվով հաղթանակ է տարել Ֆրանսիայի ներկայացուցիչ Լուկաս Կևին Գրասսոյի նկատմամբ և դարձել ոսկե մեդալակիր: Տերտերյանը պայքարը

Տրվել է Երևանի ֆուտբոլի կառավարման բարձրագույն դպրոցի գործունեության մեկնարկը

Օրերս կայացել է «Երևանի ֆուտբոլի կառավարման բարձրագույն դպրոց» հիմնադրամի գործունեության մեկնարկն ազդարարող միջոցառումը, որին մասնակցել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը։ Հիմնադրամը ստեղծվել է մոտ մեկ տարի առաջ և նպատակ ունի ժամանակակից տեխնոլոգիաների

«Երեկ, այսօր և հավերժ…» խորագրով համերգ՝ նվիրված Արթուր Գրիգորյանի հիշատակին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ կկայանա «Երեկ, այսօր և հավերժ…» խորագրով համերգ-երեկո՝ նվիրված ՀՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի երգի պետական թատրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանի հիշատակին և ծննդյան 64-ամյակին (հուլիսի 31): Միջոցառումը տեղի կունենա

Պատանի ըմբիշները Հռոմում մասնակցում են մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությանը

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականն Իտալիայի մայրաքաղաք Հռոմում մասնակցում է աշխարհի մինչև 17 տարեկանների առաջնությանը: Հայաստանի ներկայացուցիչներից հաջող մրցելույթներ է ունեցել և եզրափակիչ դուրս եկել 60 կգ քաշային Գասպար Տերտերյանը: Նա որակավորման փուլում 9:0 հաշվով հաղթանակ է տարել

Ավարտվել է Համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնի առաջին փուլը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ անցկացվում է ամենամյա Համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնը: Միջոցառումն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍՆ Հ. Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի համագործակցությամբ: Այն անցկացվում է «Ինքնաճանաչում. Էրեբունի»

«Փողոցային մուլտֆիլմերի փառատոն»՝ պատանի անիմատորների համար

Հայաստանի պատանի անիմատորները հրավիրվում են մասնակցելու «Փողոցային մուլտֆիլմերի փառատոնին», որը մուլտիպլիկացիայի բնագավառում նոր տաղանդների հայտնաբերման մրցույթ է: Մասնակիցների աշխատանքները գնահատում է հեղինակավոր ժյուրին, որի կազմում ընդգրկված են «Սոյուզմուլտֆիլմի» ռեժիսորներ ու նկարիչներ, ԿՊՀԻ (ВГИК) մուլտիմեդիայի և անիմացիայի ֆակուլտետի դասախոսներ: