Լուրեր
Հայ մարզիկները թիմային հաշվարկում 2-րդն են պաուերլիֆտինգի Եվրոպայի առաջնությունում

Լեհաստանի Շեդլեց քաղաքում օրերս կայացել է XPC վարկածով Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցել է նաև Հայաստանի պաուերլիֆտինգի հավաքական թիմը` ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանի գլխավորությամբ։ Հայաստանի հավաքականը մրցաշարին մասնակցել է 12 մարզիկով և մի շարք մեդալներ նվաճել՝ թիմային հաշվարկում զբաղեցնելով

Մեկնարկել է «Creative Armenia» հիմնադրամի «Artbox Hub» ծրագիրը. ընդունվում են հայտեր

Հայաստանի ստեղծարար արդյունաբերության և մշակույթի ոլորտների խրախուսմանն ուղղված «Կատապուլտ» ստեղծարար ակսելերացիոն ծրագրի շրջանակում, մեկնարկում է «Artbox Hub» ծրագիրը: Նախագիծն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունների, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության և

Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնություն. Հայաստանի ներկայացուցիչների արդյունքները

Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում ավարտվել է շախմատի կանանց Եվրոպայի 23-րդ անհատական առաջնությունը, որին մասնակցել են նաև Հայաստանի ներկայացուցիչները: Հայ շախմատիստուհիներից լավագույն արդյունքը ցույց է տվել Աննա Սարգսյանը, որը 11 հնարավորից վաստակել է 7,5 միավոր և զբաղեցրել 10-րդ տեղը: Վերջին տուրում

Պարզաբանում բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանի հայտարարությունների վերաբերյալ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հարկ է համարում պարզաբանել բռնցքամարտի աշխարհի ու Եվրոպայի երիտասարդական առաջնությունների հաղթող Էրիկ Իսրայելյանի՝ ԶԼՄ-ներում տարածված դժգոհություններն առ այն, թե չի ստացել պետության կողմից իրեն հատկացված ֆինանսական աջակցությունը՝ գրանցած մարզական հաջողությունների համար: Տեղեկացնում

Նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի չորրորդ արտագնա նիստում քննարկվել է «Հին Երևան» նախագիծը

«Հին Երևան» նախագծի ճարտարապետ Լևոն Վարդանյանի արվեստանոցում կայացել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի չորրորդ արտագնա նիստը, որը նախագահել է նախարար Ժաննա Անդրեասյանը: Նիստի ընթացքում քննարկվել է «Հին Երևան» թաղամասի էսքիզային նախագիծը՝ Աբովյան փողոցից Քոչինյան փողոց ընկած հատվածը:

Ծանրամարտի պատանեկան ԱԱ. Նարեկ Մկրտչյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել

Ծանրորդ Նարեկ Մկրտչյանը (73 կգ) փոքր բրոնզե մեդալ է նվաճել Ալբանիայի Դյուրես քաղաքում անցկացվող աշխարհի պատանեկան առաջնությունում: Մկրտչյանը երրորդ տեղն է գրավել հրում վարժությունում՝ գրանցած 158 կգ արդյունքով: Հայ ծանրորդը երկամարտի 281 կգ արդյունքով զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը: Պոկում

««Արարատ-73»-ը կերտել է հայկական սպորտի փառավոր էջերից մեկը». Կարեն Գիլոյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը Հայաստանի նկարիչների միության շենքում ներկա է եղել «Արարատ-73»-ի փառահեղ հաղթանակի 50-րդ տարեդարձին նվիրված ֆոտոլրագրողներ Հերբերտ և Մելիք Բաղդասարյանների ֆոտոցուցահանդեսի բացմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև «Արարատ-73»-ի լեգենդար ֆուտբոլիստներ Սերգեյ Բոնդարենկոն,

Մշակութային բազմազանության միջազգային հիմնադրամի 14-րդ շրջափուլը մեկնարկել է

Մշակութային բազմազանության միջազգային հիմնադրամի հերթական 14-րդ շրջափուլի («International Fund for Cultural Diversity») դիմորդները հայտերը պետք է ներկայացնեն մինչև 2023 թվականի մայիսի 16-ը` գրանցվելով https://en.unesco.org/creativity/applicant/register հիմնադրամի առցանց կայքէջին: Հիմնադրամի միջոցների օգտագործման ուղեցույցի համաձայն՝ անհրաժեշտ է կազմավորել ազգային մակարդակով

Տենոր Լիպարիտ Ավետիսյանը մեծ հաջողությամբ ելույթ է ունեցել Բուենոս Այրեսի «Կոլոն» թատրոնում

Գյոթեի փիլիսոփայական դրամայի հիման վրա գրված Շառլ Գունոյի համանուն ‹‹Ֆաուստ›› օպերայով «Կոլոն» թատրոնը բացել է իր թատերաշրջանը: Մարտի 14-ին, 16-ին, 19-ին, 21-ին Բուենոս Այրեսի «Կոլոն» թատրոնում առաջնախաղով՝ Շառլ Գունոյի ‹‹Ֆաուստ›› օպերայում Ֆաուստի դերերգով հանդես է եկել Ա. Սպենդիարյանի անվան