
Հոկտեմբերի 20-26-ը «Էրազմուս+» ծրագրի ուսումնական այցի շրջանակում 16 երկրներից 37 ներկայացուցիչներ ժամանել են Հայաստան: Եվրոպական միության «Էրազմուս+» ծրագրի ուսումնական այցի շրջանակում տարբեր երկրներից Հայաստան ժամանած երիտասարդության և ոչ ֆորմալ կրթության ոլորտի ներկայացուցիչներին ընդունել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: