Լուրեր
Քննարկում. և՛ պետական, և՛ ոչ պետական բուհերը պետք է գտնվեն նույն մրցակցային դաշտում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ոչ պետական բուհերի ուսումնական մասի պատասխանատուների հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության աշխատակիցները: Հանդիպման օրակարգում ներառված էին բարձրագույն ուսումնական

Ժաննա Անդրեասյան. «Նախարարությունը կարևորում է ոչ պետական դպրոցների հետ երկխոսությունը»

Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան կրթահամալիրում այսօր տեղի է ունեցել ոչ պետական դպրոցների տարեկան համաժողովը, որը նախաձեռնել է անկախ դպրոցների «Մեկ ձայն» ասոցիացիան: Համաժողովին ներկա են եղել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

Կանցկացվի «Ես բնագետ եմ» խորագրով ամենամյա աշակերտական կոնֆերանս

ՀՀ ԿԳՄՍՆ Ա․ Երզնկյանի անվան թիվ 118 ավագ դպրոցը 2022 թ. մայիսի 7-ին կազմակերպում է «Ես բնագետ եմ» խորագրով ամենամյա աշակերտական կոնֆերանս, որին կարող են մասնակցել 7-12-րդ դասարանների սովորողները։ Կոնֆերանսի նպատակն է՝ խորացնել բնագիտական առարկաների գիտելիքները գիտահետազոտական աշխատանքի

Հայտարարություն. բնապահպանական դիզայնի 3-րդ միջազգային գիտաժողով՝ Աթենքում

2022 թվականի հոկտեմբերի 22-23-ին Աթենքում (Հունաստանի Հանրապետություն) կկայանա «Բնապահպանական դիզայնի 3-րդ միջազգային գիտաժողովը» (ICED 2022): Գիտաժողովը նվիրված է բնապահպանական դիզայնին առնչվող գիտական վերջին հետազոտություններին` կայուն զարգացում, աղտոտում, էներգիա, կլիմայի փոփոխություն և այլն: Գիտաժողովը կանցկացվի հիբրիդային ձևաչափով:

Հայ կրթական հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակների մրցույթ

Հայ կրթական հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակների մրցույթ 2022-2023 ուսումնական տարվա hամար: Կրթաթոշակները տրամադրվում են տվյալ ուսումնական տարվա ուսման վարձի չափով` խրախուսելու և նպաստելու բարձր առաջադիմություն ունեցող, նյութապես անապահով ուսանողներին, որոնք սովորում են ՀԿՀ-ի կողմից նախընտրած

Դրամաշնորհային մրցույթ` դպրոցականների ամառային ճամբարի կազմակերպման նպատակով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է դրամաշնորhային մրցույթ` դպրոցականների ամառային հանգիստը կազմակերպելու նպատակով: Դրամաշնորհի ծրագրով նախատեսվում է «Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում և տրանսպորտային ծախսերի փոխհատուցում»

Քննարկում՝ բուհական համակարգի բարեփոխումների վերաբերյալ

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն աշխատանքային հանդիպում է ունեցել բարձրագույն ուսումնական հաստատությունների պրոռեկտորների և այլ ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության աշխատակիցները: Օրակարգային հարցերն էին՝ «Բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառության կազմակերպման առկա և

Ժաուտիկովյան միջազգային 18-րդ օլիմպիադայի հաղթողները կստանան անվանական կրթաթոշակ

2022 թ. փետրվարի 15-23-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի ունեցած Ժաուտիկովյան միջազգային 18-րդ օլիմպիադայի հաղթողներին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով կտրամադրվի անվանական կրթաթոշակ։ Կրթաթոշակ կտրամադրվի 1 ոսկե, 2 արծաթե և

ՀՊՄՀ-ի ռեկտոր է ընտրվել Սրբուհի Գևորգյանը

Մարտի 19-ին տեղի է ունեցել Հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի ընտրությունը։ Փակ, գաղտնի քվեարկությամբ միաձայն՝ 19 կողմ, ոչ մի դեմ ձայների հարաբերակցությամբ ռեկտոր է ընտրվել բուհի երկարամյա պրոռեկտոր, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանը։