2023 թ. փետրվարի 1-10Ղազախստանի Ալմաթի քաղաքում կազմակերպված Ժաուտիկովյան միջազգային 19-րդ օլիմպիադայի հաղթողներին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով կտրամադրվի անվանական կրթաթոշակ։

Կրթաթոշակ կտրամադրվի 2 ոսկե, 5 արծաթե և 15 բրոնզե մեդալակիրների։

Ոսկե մեդալի են արժանացել՝

Միրաքյան Կամո - Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց, 11-րդ դասարան, մաթեմատիկա
Բարսեղյան Արեգ - Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց, 12-րդ դասարան, ֆիզիկա

Արծաթե մեդալի են արժանացել՝

Բաղդասարյան Վահան- Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց, 11-րդ դասարան, մաթեմատիկա
Մկրտչյան Արեգ - Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց, 11-րդ դասարան, մաթեմատիկա
Ղազարյան Ալեն - Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց, 10-րդ դասարան, մաթեմատիկա
Առաքելյան Մարիա - Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց, 12-րդ դասարան, ֆիզիկա
Պետրոսյան Համլետ - «Քվանտ» վարժարան, 12-րդ դասարան, ինֆորմատիկա

Բրոնզե մեդալների են արժանացել՝

Բադալյան Մերի- Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց, 12-րդ դասարան, մաթեմատիկա
Հասրաթյան Արեն - Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց, 11-րդ դասարան, մաթեմատիկա
Եղիազարյան Միքայել - Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց, 10-րդ դասարան, մաթեմատիկա
Եգորյան Ծովակ - Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց, 10-րդ դասարան, մաթեմատիկա
Գրիգորյան Վահագն - «Քվանտ» վարժարան, 11-րդ դասարան, մաթեմատիկա
Անդրիասյան Հայկ - «Քվանտ» վարժարան, 11-րդ դասարան, մաթեմատիկա
Դարբինյան Աղասի - «Քվանտ» վարժարան, 10-րդ դասարան, մաթեմատիկա
Գրիգորյան Ալեքս - «Քվանտ» վարժարան, 9-րդ դասարան, մաթեմատիկա
Պետրոսյան Վյաչեսլավ - Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց, 12-րդ դասարան, ֆիզիկա
Սարգսյան Տիգրան - Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց, 12-րդ դասարան, ինֆորմատիկա
Աբելյան Սամվել - Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց, 12-րդ դասարան, ինֆորմատիկա
Գեիկյան Ֆիլյա - Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց, 12-րդ դասարան, ինֆորմատիկա
Պարզյան Ռազմիկ- «Քվանտ» վարժարան, 12-րդ դասարան, ինֆորմատիկա
Գևորգյան Գագիկ - «Քվանտ» վարժարան, 10-րդ դասարան, ինֆորմատիկա
Ենգոյան Դավիթ - Գյումրու «Ֆոտոն» վարժարան, 12-րդ դասարան, ինֆորմատիկա

Նշենք, որ կրթաթոշակները տրամադրվում են՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2019 թվականի սեպտեմբերի 3-ի 605-Ա/2 հրամանով հաստատված «Հանրակրթական ուսուցում իրականացնող ուսումնական հաստատությունների սովորողներին անվանական կրթաթոշակի տրամադրման» կարգի: Ըստ այդմ՝ եթե սովորողը միաժամանակ երկու կամ երեք հիմքով է ընդգրկվում կրթաթոշակ ստացողների ցանկում, ապա նա կարող է ստանալ դրանց հանրագումարի չափով կրթաթոշակ: Անվանական կրթաթոշակը սովորողներին տրվում է հաստատությունների միջոցով՝ մեկ տարվա հաշվարկով, իսկ ուսումնառությունը տվյալ հաստատությունում դադարելու դեպքում մեկ տարվա համար նախատեսված կրթաթոշակի չվճարված մասը սովորողին վճարվում է միանվագ: Սովորողներին խրախուսելու նպատակով սահմանված անվանական կրթաթոշակի նոր կարգը գործում է 2020 թ. հունվարի 1-ից:

Առարկայական օլիմպիադայի հաղթողների համար սահմանված են հետևյալ կրթաթոշակները՝

1 Միջազգային առարկայական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի մասնակիցներ՝

առաջին կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 25.000 դրամ,
երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 20.000 դրամ,
երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 15.000 դրամ,
եզրափակիչ փուլերի այլ մասնակիցներին՝ ամսական 10.000 դրամ։

2 Միջազգային դպրոցական այլ օլիմպիադաների (Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադա, Մենդելեևյան միջազգային օլիմպիադա և այլն) եզրափակիչ փուլերի մասնակիցներ՝

առաջին կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 15.000 դրամ,
երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 10.000 դրամ,
երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 7.500 դրամ։

3 ՀՀ առարկայական հանրապետական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի հաղթողներ (դիպլոմակիրներ)՝

առաջին կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 10.000 դրամ,
երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 7.500 դրամ,
երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 5.000 դրամ։