Լուրեր
«Կանանց և աղջիկների կրթություն». ՅՈՒՆԵՍԿՕ-ի մրցանակ

ՅՈՒՆԵՍԿՕ-ն սահմանել է «Կանանց և աղջիկների կրթություն» մրցանակ, որը շնորհվում է կանանց և աղջիկների կրթության խնդիրների լուծման գործում նշանակալի ներդրում կատարած անհատներին և հասարակական կազմակերպություններին: Մրցանակն ուղղված է կայուն զարգացման 4-րդ և 5-րդ նպատակների իրականացմանը,

Ամփոփվել է օլիմպիադայի հանրապետական փուլը. հաղթողները կստանան անվանական կրթաթոշակ

2021 թ. փետրվարի 19-ից մինչև մարտի 9-ը վեց առարկաներից՝ «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Աստղագիտություն», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Քիմիա», կազմակերպվել է 2020-2021 ուստարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլը: Օլիմպիադային մասնակցել են 643 աշակերտներ, որոնցից 30-ն արժանացել է առաջին, 32-ը՝ երկրորդ, իսկ 74-ը՝

ԿԳՄՍ փոխնախարարները հանդիպել են բուհերի արտաքին կապերի պատասխանատուների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Կարեն Թռչունյանը հանդիպել են պետական բուհերի արտաքին կապերի պատասխանատու պրոռեկտորների հետ: Հանդիպման նպատակն էր առավել արդյունավետ դարձնել ԿԳՄՍ նախարարության և բուհերի միջև համագործակցությունը, ինչպես նաև քննարկել բուհերի միջազգայնացմանն

Հաստատվել է ուսուցչի թափուր տեղի մրցույթի թեստավորման հարցաշարը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել է հանրակրթական պետական ուսումնական հաստատության ուսուցչի թափուր տեղը համալրելու մրցույթի թեստավորման հարցաշարը: Հարցաշարում ներառված են կրթության բնագավառի օրենսդրության (30 տոկոս), ինչպես նաև մանկավարժական, հոգեբանական,

Դասերը շարունակվելու են առկա ձևաչափով` համավարակի կանոնների պահպանմամբ. ԿԳՄՍՆ

Համավարակի թվերի աճով պայմանավորված՝ հանրակրթական դպրոցներում նոր սահմանափակումներ կիրառելու վերաբերյալ քննարկումներ չեն ընթանում: Դասերը շարունակվելու են առկա ձևաչափով` համավարակի կանոնների պահպանմամբ: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ` համավարակով պայմանավորված՝ դպրոցներն արդեն իսկ գործում են սահմանափակումներով`

Մրցույթ` 2021-2022 ուստարում Ռումինիայի բուհերում կրթություն ստանալու համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2021-2022 ուստարվա համար հայտարարում է մրցույթ` Ռումինիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով (3 տեղ բակալավրիատ, 4 տեղ մագիստրատուրա, 1 տեղ ասպիրանտուրա): Ուսուցումն իրականացվելու է ռումիներենով, լեզուն չիմացող ուսանողներն

Հետազոտություն. ՄԿՈՒ հաստատությունների գործունեությունը ՔՈՎԻԴ-19-ի պայմաններում

«Գլոբալ զարգացումներ» հիմնադրամը ՄԱԶԾ-ի «Վայոց ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի սահմանամերձ համայնքների դիմակայունության ամրապնդում» ծրագրի շրջանակում իրականացրել է «Մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) հաստատոււթյունների և քաղաքականություն մշակողների հարմարեցումը «նոր բնականոնին»՝ ՔՈՎԻԴ-19 ճգնաժամի պայմաններում» թեմայով հետազոտություն, որի արդյունքները ներկայացվել

Ներառական ձեռնարկներ` մանկավարժների և ծնողների համար

Համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից հրապարակվել են մասնագիտական երեք ձեռնարկներ, որոնք հասանելի են նաև էլեկտրոնային տարբերակով: «Ինչպե՞ս խթանել ներառումը դասարանում