Լուրեր
Հանրակրթության պետական չափորոշչի ներդրման խրախուսմանն ուղղված նոր նախաձեռնություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկում է հանրակրթության պետական չափորոշչի ներդրման լավագույն փորձառության խրախուսմանն ուղղված նոր նախաձեռնություն: Նոր նախաձեռնության շրջանակում յուրաքանչյուր ամիս կընտրվեն հանրակրթության ուսումնական հաստատությունների լավագույն աշխատակիցները հետևյալ 10 անվանակարգերում. «Չափորոշչի ներդրմանն

Նախադպրոցական կրթության համակարգի զարգացմանը, նոր ու արդյունավետ մոտեցումների ներդրմանը նպաստող միկրոծրագրերի մրցույթ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության Կրթական ծրագրերի կենտրոնը «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակում հայտարարում է նախադպրոցական կրթության համակարգի զարգացմանը, նոր ու արդյունավետ

«Շուրջ 200 ուսուցիչ ստանում է 400 հազար դրամ վարձատրություն». Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ընթացքում անդրադարձել է կամավոր ատեստավորմանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի՝ թեստերի վերաբերյալ հարցին: Ըստ նախարարի՝ կամավոր ատեստավորման արդյունքները բավարար են՝

ՀՀ կառավարության նիստի օրակարգում

Հունվարի 18-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2023 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալու մասին,

«Դպրոցը կարող է դառնալ այն ռեսուրս կենտրոնը, որի օգնությամբ հնարավոր կլինի լուծել համայնքային խնդիրները». Արաքսիա Սվաջյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է «Դպրոց-համայնք համագործակցություն» աշխատաժողովին, որով մեկնարկել է «Աջակցություն Հայաստանում ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման բարեփոխումներին» (ԴեաԼոԳ) ծրագիրը: Աշխատաժողովին մասնակցել են Արևելյան Եվրոպայի, Արևմտյան Բալկանների և Լատինական Ամերիկայի ծրագրերի գծով

ՀՀ վարչապետը և Ժաննա Անդրեասյանը ավագ դպրոցում հետևել են աշակերտների հետազոտական աշխատանքի պաշտպանությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում հունվարի 15-ին ներկա են եղել կրթահամալիրի ավագ դպրոցի սովորողների հետազոտական աշխատանքների պաշտպանությանը: Կրթահամալիրի ավագ դպրոց-հետազոտական վարժարանում սովորողի հետազոտական նախագիծը որոշված է հանրակրթության պետական չափորոշիչով, հեղինակային կրթական

ՀՀ դպրոցականների հաջողությունները միջազգային Ժաուտիկովյան օլիմպիադայում

2024թ. հունվարի 8-ից 13-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի է ունեցել Ժաուտիկովյան միջազգային 20-րդ օլիմպիադան՝ «Մաթեմատիկա», «Ֆիզիկա» և «Ինֆորմատիկա» առարկաներից: Հայաստանից այդ օլիմպիադային մասնակցել են ԵՊՀ-ին առընթեր Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի՝ 15, «Քվանտ» վարժարանի՝ 11 և «Ֆոտոն» վարժարանի 5 աշակերտներ:

8140 ընտանիք օգտվել է «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» պետական ծրագրից

2023թ «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շահառու է դարձել 733 ընտանիք, որոնք պետական սուբսիդավորմամբ ձեռք են բերել բնակարան, որից 179-ը՝ Երևանից, 554-ը՝ մարզերից։ Ընդհանուր առմամբ 2010թ․-ի ծրագրի մեկնարկից ի վեր 8140 շահառու է ընդգրկվել բնակարանային աջակցության

Դասագրքերի փորձաքննության նոր կարգով առարկայական հանձնաժողովների ձևավորման պահանջները խստացվել են

2022-2023 ուսումնական տարում Հանրակրթության պետական նոր չափորոշչով ուսուցում իրականացնող դասարանների համար դասագրքերի ստեղծումն առաջին անգամ իրականացվել է մրցութային եղանակով՝ փորձաքննության իրականացման փուլերով: Ներդրված դասագրքաստեղծման նոր մոտեցումը բաց հնարավորություն է ստեղծել տարբեր հեղինակային խմբերի, այդ թվում՝ ուսուցիչների համար մասնակցելու