Լուրեր
Փոխվել է «Մեղու 2021» մրցույթի անցկացման օրը

«Մեղու 2021» մրցույթի անցկացման օրը փոխվել է. այն տեղի կունենա դեկտեմբերի 5-ին: Մրցույթի օրը փոխվել է վճարումների համակարգի հնարավորությունների ընդլայնման նպատակով: Նախագրանցման վճարումների համակարգը կցված էր միայն մրցույթի գործընկեր և հովանավոր «Թել-Սել» ընկերության էլեկտրոնային դրամապանակին՝ Telcell Wallet

Բռնցքամարտի ԱԱ․ Դավիթ Չալոյանն ու Հովհաննես Բաչկովն առնվազն բրոնզե մեդալ են ապահովել

Սերբիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստաննապահովել է առաջին մեդալները: Գերծանր քաշային Դավիթ Չալոյանը քառորդ եզրափակչում կամային հաղթանակ է տարել Ուզբեկստանի ներկայացուցիչ Լալիզբեկ Մոլուջանովի նկատմամբ և դուրս եկել կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ։ Գերծանր քաշային կարգում

Քննարկվում են ավարտական, միասնական քննությունների և ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացների հիմնահարցերը

Ջերմուկում ընթանում է «Միասնական, պետական ավարտական քննությունների և ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացների հիմնախնդիրներն ու զարգացման հեռանկարները» թեմայով խորհրդաժողով: Քննարկմանը մասնակցում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցիչներ, Երևանի քաղաքապետարանի, մարզպետարանների կրթության վարչությունների

Ըմբշամարտի Մ23 ԱԱ. Դավիթ Օվասափյանը եզրափակչում է

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մեկնարկել է ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունը, որտեղ պայքարի են դուրս եկել հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանի հավաքականի կազմում մրցումային առաջին օրը հաջող է հանդես եկել ու եզրափակչի ուղեգիր է նվաճել 130 կգ քաշային Դավիթ

Բռնցքամարտի ԱԱ. Հովհաննես Բաչկովն ու Դավիթ Չալոյանն այսօր կպայքարեն մեդալի համար

Սերբիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում մեկնարկում է քառորդ եզրափակչի փուլը. Հայաստանից պայքարը շարունակում է 2 բռնցքամարտիկ՝ Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը (63,5 կգ) և գերծանր քաշային Դավիթ Չալոյանը: Այսօր՝ նոյեմբերի 2-ին, Բաչկովն ու Չալոյանը կանցկացնեն 1/4 եզրափակչի

Փոփոխություններ՝ ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տալու կարգում

ՀՀ կառավարության՝ հոկտեմբերի 28-ին կայացած նիստում որոշում է կայացվել փոփոխություններ կատարել բարձրագույն ուսումնական հաստա­տություն­ներում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տալու կարգում: Անհրաժեշտությունը բխում է ««Բարձրագույն և հետբուհական

Բռնցքամարտի ԱԱ․ Դավիթ Չալոյանը դուրս է եկել 1/4 եզրափակիչ

Սերբիայում շարունակվում է բռնցքամարտի աշխարհի առաջնությունը, որտեղ արդեն մեկնարկել է 1/8 եզրափակիչը։ Հայաստանի ներկայացուցիչ, գերծանր քաշային Դավիթ Չալոյանը 1/8 եզրափակչում մենամարտել է կոլումբացի Քրիստիան Սալսեդո Կոդասիի հետ և դժվարին պայքարում հաղթանակ տարել 4։1 հաշվով։ Քառորդ եզրափակչում Չալոյանի մրցակիցը կլինի

Կայացավ «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» կրոսավազքի սիրողական մրցաշարը

Հոկտեմբերի 30-ին Երևան-Էջմիածին ճանապարհին կայացել է «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» կրոսավազքի սիրողական մրցաշարը: Մրցմանը մասնակցել է 3 տարիքային խմբի ավելի քան 1500 մասնակից։ 3 կմ մրցատարածությունը հաղթահարել են 15-17 տարեկան դպրոցական աղջիկներն ու տղաները,

107 ավագ դպրոցներում ստեղծվել են բնագիտական առարկաների գծով 335 լաբորատորիաներ

Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի ավագ դպրոցներն այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաներն ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Դրանք դպրոցներում ստեղծված արդիական ուսումնական միջավայրեր են, որտեղ աշակերտը տեսական գիտելիքներն ամրապնդում է գործնական հմտություններով: