Լուրեր
Թատրոնը փոխում է մարդուն. ամփոփվել է «ԴԱՍԱՐԱՆ+ԴԱՍԱԿԱՆ» թատերական կրթական ծրագիրը

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ամփոփվել է «ԴԱՍԱՐԱՆ+ԴԱՍԱԿԱՆ» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի նախաձեռնությամբ:

Հուլիսի 9-16-ը կանցկացվի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը

Երևանը կվերածվի կինոտոնի «Ոսկե ծիրան» հոբելյանական 20-րդ միջազգային կինոփառատոնով, որն այս տարի տեղի կունենա հուլիսի 9-16-ը։ «Ոսկե ծիրան» փառատոնն արդեն 20 տարեկան է։ Բացի այդ, այս տարի նշվում է հայ կինոյի 100-ամյակը, և փառատոնում առանձնահատուկ անդրադարձ է արվելու

Հաշվետու ներկայացումներով կամփոփվի «ԴԱՍԱՐԱՆ+ԴԱՍԱԿԱՆ» թատերական ծրագրի հերթական փուլը

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կամփոփվի «ԴԱՍԱՐԱՆ+ԴԱՍԱԿԱՆ» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը՝ հաշվետու ներկայացումներով: Որպես ծրագրի եզրափակում՝ հուլիսի 9-ին՝ ժամը 12:00-ին, խմբերը թատրոնի Փոքր բեմում հանդիսատեսին կներկայացնեն նախագծի ընթացքում ստեղծած ներկայացումները: Ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի

ԲԿՄԱ և «Վան» թիմերը` ՀՀ լողափնյա վոլեյբոլի 2023 թվականի չեմպիոններ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Երևանում անցկացվել է ՀՀ լողափնյա վոլեյբոլի 2023 թվականի կանանց և տղամարդկանց առաջնությունը,որին մասնակցել են կանանց 16 և տղամարդկանց 10 թիմեր: Կանանց պայքարում առաջնության հաղթողի տիտղոսը նվաճել է «Վան» թիմը՝ եզրափակչում

Հայաստանում ստեղծարար ոլորտների զարգացմանը միտված դրամաշնորհներ

Creative Armenia-ն պաշտոնապես մեկնարկում է Artbox Accelerator ծրագիրը և հայտերի ընդունումը։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ իրականացվող «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի շրջանակում՝ Հայաստանում Եվրոպական միության ֆինանսավորմամբ և ՀԲԸՄ Հայաստանի հետ համագործակցությամբ։ Artbox

Շնորհվել են մարզական կոչումներ. քրտնաջան մարզումների և նվիրված աշխատանքի արդյունք

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը մարզական կոչումներ է շնորհել մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչների: Հայաստանի Հանրապետության միջազգային կարգի սպորտի վարպետի կոչմանն արժանացել են կարատեիստներ Դավիթ և Անիտա Մակյանները, սամբիստներ Արման Ավանեսյանն ու Արսեն Խանջյանը, բռնցքամարտիկ

Սերյոժա Բարսեղյանն ու Ժորա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության հաղթողներ

Հայ պատանի ծանրորդները շարունակում են հաջող ելույթները Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացող Եվրոպայի Մ15 և Մ17 տարեկանների առաջնությունում: Մինչև 17 տարեկանների պայքարում աշխարհի գործող չեմպիոն Սերյոժա Բարսեղյանը հաղթողի կոչումը նվաճել է նաև Եվրոպայի պատանեկան առաջնությունում: Բարսեղյանը ոսկե մեդալ է նվաճել

«Խոսող կտավներ». Սարյանի նկարները հասանելի են տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար

«Խոսող կտավներ» ներառական նախագիծը ներկայացվել է հանրությանը, որի շրջանակում տեսողության խնդիրներ ունեցող մարդիկ հնարավորություն են ունեցել «տեսնելու» Մարտիրոս Սարյանի 6 կտավ։ Նախագիծն իրականացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ «Սարեր» մշակութային կազմակերպությունը՝ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի հետ համատեղ, հնարավորություն է

«Նռան գույնը» հայ-ֆրանսիական պարային նախագիծ՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին

Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին ընդառաջ՝ այսօր Փարաջանովի թանգարանում տեղի է ունեցել հոբելյանին նվիրված հայ-ֆրանսիական նախագծի՝ «Նռան գույնը» պարային բեմադրության նախապատրաստական աշխատանքների մասին մամուլի ասուլիս: Ասուլիսի բանախոսներն էին ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը, նախագծի