Լուրեր
Լողորդ Վարսենիկ Մանուչարյանը ոսկե մեդալ է նվաճել Համալսարանական սպորտի միջազգային փառատոնում

Ռուսաստանի Դաշնության Եկատերինբուրգ քաղաքում ընթացող Համալսարանական սպորտի միջազգային փառատոնում Հայաստանի ներկայացուցիչները հերթական մեդալներն են նվաճել: Փառատոնի հաղթողի կոչմանն արժանացել է լողորդ Վարսենիկ Մանուչարյանը՝ 100 մ. բատերֆլայ մրցաձևում ցույց տալով 1.02.11 արդյունք և դառնալով ոսկե մեդալակիր: Ընդհանուր

Հայ բռնցքամարտիկները ռեկորդային 13 մեդալ են նվաճել  կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի բռնցքամարտի պատանեկան հավաքականը 2 ոսկե, 4 արծաթե և 7 բրոնզե մեդալ է նվաճել Սլովենիայում անցկացված կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում. 13 մեդալն, ի դեպ, այս տարիքային խմբում ռեկորդային է հայկական բռնցքամարտի պատմության մեջ: Եվրոպայի պատանեկան առաջնության

Ավանդական խաղերի ներկայացմամբ ամփոփվել է «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագիրը

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում տեղի է ունեցել «Եվրոպական ժառանգության օրերի» փակման պաշտոնական արարողությունը։ Միջոցառումներին հետևել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և եվրոպական մի շարք երկրների դեսպանատների ներկայացուցիչներ։ Ծրագրի շրջանակում

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը Սիսիանում այցելել է մշակութային հաստատություններ և ներկա գտնվել  «ՖԵՍՏԻՎԱՌ»  փառատոնին

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն աշխատանքային այց է կատարել ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնք։ Այցի շրջանակում համայնքապետարանում Դանիել Դանիելյանը հանդիպել է Սիսիան համայնքի ղեկավար Արմեն Հակոբջանյանի հետ, ծանոթացել համայնքի մշակութային հաստատությունների գործունեությանն ու

Գորգագործության բաց դաս՝ Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում

Օգոստոսի 26-27-ը Հայաստանում անցկացվող «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակում առաջին անգամ նաև գորգագործության բաց դաս է անցկացվել։ Միջոցառումն իրականացրել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը։ Առաջին նմանօրինակ միջոցառումը տեղի է ունեցել օգոստոսի 26-ին Հյուսիսային պողոտայում․ գորգագործության

Բանակային խաղերի անցկացմամբ որպես հանրություն և պետություն ևս մեկ անգամ շեշտում ենք ֆիզիկական և հոգեբանական պատրաստության կարևորությունը. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում ներկա է գտնվել բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Վերջինիս հետել են նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, ԿԳՄՍ

Մշակութային արժեքների փորձաքննություն անցկացնող մասնագետների հավատարմագրման կարգում փոփոխություններ և լրացումներ են կատարվել

ՀՀ կառավարության 2023 թվականի օգոստոսի 24-ի N 1424-Ն որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել Մշակութային արժեքների փորձաքննություն անցկացնող մասնագետների հավատարմագրման կարգում։ Մշակութային արժեքների փորձաքննությունն ինքնին բարդ և պատասխանատու գործունեություն է, որը փորձագետից պահանջում է պատշաճ

Հայ ուսանող մարզիկներն առաջին մեդալներն են նվաճել Համալսարանական սպորտի միջազգային փառատոնում

ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում օգոստոսի 19-31-ն անցկացվող Համալսարանական սպորտի միջազգային փառատոնում Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են առաջին մեդալները: Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի (ՀՖԿՍՊԻ) մարզական պատվիրակության կազմում փառատոնի հաղթողի կոչմանն արժանացել են բռնցքամարտիկներ Հայկ Ալաբերքյանն ու Ռուսլան

«Եվրոպական ժառանգության օրերի» փակման պաշտոնական արարողությունը՝ Զվարթնոցում

«Եվրոպական ժառանգության օրերի» փակման պաշտոնական արարողությունը տեղի կունենա օգոստոսի 27-ին, Արմավիրի մարզի «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում: Ծրագրի ընթացքում՝ ժամը 17։30-ից սկսած կանցկացվի «Արի խաղանք ավանդական խաղեր» խորագրով մասնակցային խաղ-փառատոնը, ժամը 20։00-ին՝ Երևանի մնջախաղի պետական թատրոնը հանդես կգա «ԽԱՂ»