Լուրեր
Թանգարաններում նախատեսվում է ներդնել էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող թանգարաններում և արգելոց-թանգարաններում ներդրվելու է էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ: Այդ նպատակով ՀՀ կառավարության սեպտեմբերի 14-ի որոշմամբ նախարարությանը պետական բյուջեով հատկացված միջոցներից կատարվել վերաբաշխում՝ 49 մլն դրամի չափով: Էլեկտրոնային տոմսերի

Հովհ. Թումանյանի թանգարանը ժամանակավորապես կգործի Աբովյան 51/1 հասցեում

Հովհ. Թումանյանի թանգարանը նորոգման, 2-րդ մասնաշենքի վերակառուցման և հարկերի ավելացման աշխատանքներով պայմանավորված, 31 ամիս ժամկետով դադարեցրել է այցելուների ընդունումը: 2023 թվականի սեպտեմբերի 20-ից թանգարանը

Հայաստանում կանցկացվի Հոգևոր երաժշտության փառատոն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Կամերային երաժշտության ազգային կենտրոնը իրականացնում է Հոգևոր երաժշտության փառատոն, որի շրջանակում կանցկացվեն մարզային համերգներ։ Սեպտեմբերի 22-ին համերգ տեղի կունենա Կոտայքի մարզում՝ Պտղնիի տաճարում, Հայաստանի պետական կամերային երգչախմբի (գեղարվեստական ղեկավար և

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորանքը Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանի 70-ամյակի առթիվ

Հարգելի՛ պարոն Բայանդուրյան, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 70-ամյա հոբելյանի առթիվ: Շուրջ կես դար Դուք նվիրական աշխատանքով ծառայում եք նորին գերազանցություն թատրոնին՝ գեղագիտական և գեղարվեստական նոր չափանիշ­ներով հարստացնելով հայ թատերարվեստը և, մասնավորաբար, Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական թատրոնը,

«Արամ Խաչատրյանը Հայաստանի երաժշտական այցեքարտն է աշխարհում». Դանիել Դանիելյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ սեպտեմբերի 12-14-ը ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան անցկացնում է «Արամ Խաչատրյան-120» խորագրով միջազգային գիտաժողով։ Գիտաժողովի բացմանը մասնակցել և ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել

Միջոցների վերադարձ ֆիլմարտադրողներին. ԱԺ-ում քննարկվում է «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի փոփոխության հարցը

ՀՀ ԱԺ ութերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի հերթական նիստում այսօր քննարկվել է «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը: ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ներկայացնելով նախագիծը, նշել է, որ այն

Գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել են 7 էսքիզային նախագծեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում կայացել է նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի տասնհինգերորդ նիստը Նիստում քննարկվել են Երևան քաղաքի, ՀՀ Արարատի, Շիրակի, Կոտայքի, Տավուշի մարզերում գտնվող պատմության և մշակույթի հուշարձանների նորոգմանը, ամրակայմանը և վերականգնմանն առնչվող 7 էսքիզային նախագծեր: Օրակարգում ընդգրկված հարցերից էր