ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Կամերային երաժշտության ազգային կենտրոնն անցկացրել է Հոգևոր երաժշտության փառատոն՝ Սուրբ Ծննդյանը նվիրված համերգ Արագածոտնի մարզի Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցում։
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, պաշտոնատար այլ անձինք։
Համերգը կայացել է Հայաստանի պետական կամերային երգչախմբի, Երևանի պետական կամերային երգչախմբի, Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի իգական երգչախմբի և Թալինի երաժշտական դպրոցի երգչախմբի մասնակցությամբ։
Եկեղեցու հարակից տարածքում գործել են տաղավարներ, որտեղ ներկայացվել են տարածաշրջանին բնորոշ ուտեստներ, թեյ ու գինի։