Լուրեր
Հովհաննես Թումանյանի հիշատակին նվիրված միջոցառումներ՝ Վրաստանում

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հովհաննես Թումանյանի հիշատակի 100-րդ տարելիցին նվիրված՝ մարտի 23-ին Թբիլիսիում՝ Գ. Լեոնիձեի անվան վրացական գրականության ​​թանգարանում, կբացվի «Թումանյանը և Թիֆլիսը» խորագիրը կրող ցուցահանդեսը, որը կգործի մինչև ապրիլի 13-ը: Ցուցադրությունը ներկայացնում է թիֆլիսյան կյանքի թումանյանական ընկալումները՝ մարդկային

Համերգ՝ նվիրված հայ-ճապոնական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկա է եղել ճապոնական ավանդական երաժշտական գործիքի՝ կոտոյի համերգին՝ նվիրված Ճապոնիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին։ Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է, որ համերգը

Գիտամեթոդական խորհրդի երրորդ նիստում քննարկվել են 7 էսքիզային նախագծեր

ԿԳՄՍՆ-ում կայացել է նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի երրորդ նիստը: Նիստում քննարկվել են պատմության և մշակույթի հուշարձանների նորոգմանը, ամրակայմանը և վերականգնմանն առնչվող 7 էսքիզային նախագծեր: Գիտամեթոդական խորհրդի 16 անդամից նիստին ներկա է եղել 14-ը: Քննարկված հարցերից են Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա

Հայերեն է թարգմանվել Ֆրիդրիխ Հյոլդեռլինի «Հիպերիոն» վեպը

Լույս է տեսել Ֆրիդրիխ Հյոլդեռլինի «Հիպերիոն կամ ուխտավորը Հունաստանում» վեպը: Գերմաներենից թարգմանել է Հակոբ Մովսեսը, հրատարակիչը «Անտարես»-ն է: Թարգմանությունն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» դրամաշնորհային ծրագրի շրջանակում: «Հիպերիոն»-ը

Լուսինե Խառատյանի «Սիրիավեպ»-ն առաջադրվել է ԵՄ գրական մրցանակի

Լուսինե Խառատյանի «Սիրիավեպ» գիրքը, որ ստեղծվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» դրամաշնորհային ծրագրի շրջանակում, առաջադրվել է Եվրոպական միության գրական մրցանակի: ԵՄ գրական մրցանակը ներգրավում է «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի մասնակից

Կայացել է Հակոբ Հակոբյանի և Ղուկաս Չուբարյանի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի անդրանիկ նիստը

2023 թ. լրանում է ՀՀ ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանի և ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Ղուկաս Չուբարյանի ծննդյան 100-ամյակները: Անվանի հայ արվեստագետների 100-ամյա հոբելյանները նշելու նպատակով ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծվել է հոբելյանական հանձնաժողով և հաստատվել է դրա անհատական կազմը: Հոբելյանական

Ազդարարվել է «Ֆրանկոֆոնիայի օրեր 2023»-ի մեկնարկը

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունում այսօր տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ նվիրված «Ֆրանկոֆոնիայի օրեր 2023»-ի մեկնարկին, ինչպես նաև Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի բացմանը: Մամուլի ասուլիսին մասնակցել են Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն, ՀՀ

Քննարկվել է Էրեբունի արգելոցի տարածքում գտնվող որմնանկարների հետագա պահպանության հարցը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի մոնումենտալ հուշարձանների պահպանության հետ կապված խնդիրների, գիտանախագծային փաստաթղթերի քննարկման, խորհրդակցման և որոշումների կայացման նպատակով ձևավորված աշխատանքային խմբի 2023 թ. անդրանիկ նիստը կայացել է

«Փոքրիկ քայլ» մրցույթը հավակնում է դառնալ միջազգային

Վաղարշապատի Մակար Եկմալյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցի մեծ համերգասրահում հունիսի 1-20-ը տեղի կունենա «Փոքրիկ քայլ» մանկապատանեկան երաժշտական մրցույթ-փառատոնը: Այս տարի «Փոքրիկ քայլ» երաժիշտ-կատարողների մրցույթը հավակնում է դառնալ միջազգային՝ ներգրավելով Իրանի Իսլամական Հանրապետությունից, Վրաստանից և Ռուսաստանի Դաշնությունից մասնակիցներ: Նախորդ