Լուրեր
Վանաձորի հանդբոլի թիմը դարձել է Հայաստանի առաջնության չեմպիոն

Ավարտվել է հանդբոլի Հայաստանի տղամարդկանց առաջնությունը: Չեմպիոնի կոչման համար պայքարել է 6 թիմ՝ Ալավերդի, Վանաձոր, Գավառ քաղաքների թիմերը, «Արցախը», «Չարբախը» և «Պոլիտեխնիկը»: Առաջնությունն անցկացվել է շրջանաձև մրցակարգով: Հնգօրյա պայքարի արդյունքում չեմպիոնի կոչումը երկրորդ տարին անընդմեջ նվաճել է Վանաձորի հավաքական

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ընդլայնվել են կեցության փոխհատուցում ստացող ուսանողների խմբերը

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով հաստատվել է «Երևանում բարձրագույն կրթության հասանելիության ապահովում մարզաբնակ ուսանողներին» ծրագիրը, համաձայն որի՝ կեցության ծառայությունների վճարների զեղչերից կարող են օգտվել ավելի մեծ թվով խմբեր: Եթե նախկինում հանրակացարանային պետական փոխհատուցում է տրվել միայն երկկողմանի ծնողազուրկ մարզաբնակ ուսանողներին և

«Իմ Սարյանը» ցուցահանդեսը կշարունակվի մինչև նոյեմբերի 19-ը

«Իմ Սարյանը» խորագրով Համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնի ցուցադրությունը երկարաձգվել է` հաշվի առնելով հանրային պահանջարկը: Մերիդյան էքսպո-կենտրոնում նոյեմբերի 1-ին բացված ցուցահանդեսը կգործի մինչև նոյեմբերի 19-ը ներառյալ, նախապես պլանավորված նոյեմբերի 11-ի փոխարեն: Մերիդյան էքսպո-կենտրոնում այսօր Մարտիրոս Սարյանի արվեստին նվիրված վարպետության դաս է կազմակերպվել,

Հայտնի են ձյուդոյի Հայաստանի առաջնության մրցանակակիրները

Ձյուդոյի Հայաստանի առաջնության մրցանակակիրներ են դարձել. Տղամարդիկ 60 կգ քաշային կարգ 1. Յուրի Իսրայելյան 2. Երվանդ Ներսեսյան 3. Գասպար Հայրապետյան 3. Գոռ Հովսեփյան 66 կգ 1. Տիգրան Բադալյան 2. Ստյոպա Դարբինյան 3. Տիգրան Յաղուբյան 3. Արման Մարդոյան 73 կգ

Երաշխավորվել է 8 վերապատրաստող կազմակերպություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար վերապատրաստումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը: Հրամանի համար հիմք է հանդիսացել կազմակերպությունների ընտրության նպատակով ստեղծված մրցութային հանձնաժողովի եզրակացությունը: Մրցույթին մասնակցելու համար դիմել է

Կմշակվի ուսուցիչների վերապատրաստման առցանց համակարգ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2019 թ. պետական բյուջեի պահուստային ֆոնդից հատկացվել է 22 մլն դրամ հավելյալ ֆինանսավորում` համընդհանուր ներառական կրթության արդյունավետ իրականացման նպատակով: Նշված ֆինանսավորումից 17 մլն դրամը կհատկացվի «Հանրապետական մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ին` հանրակրթական դպրոցների առարկայական ուսուցիչների

Խոշոր հատկացում` «Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջի» շինարարությանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2019 թվականի բյուջետային հատկացումներից կառավարության որոշմամբ կատարվել է մի քանի վերաբաշխում, որի շրջանակում կրթական հաստատություններում կիրականցվեն կապիտալ շինարարության և նախագծային աշխատանքներ: Մասնավորապես, մեծ ծավալներով կշարունակվի «Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջի» դեռևս 2015 թվականից սկսված շինարարությունը,

Հայտնի են սպարտակիադայի ծրագրով հրաձգության մրցաշարի հաղթողները

Նոյեմբերի 14-ին Երևանի պետական համալսարանի հրաձգարանում ավարտվել են Հայաստանի մարզերի, Երևանի և Արցախի Հանրապետության 8-12-րդ դասարանների աշակերտների սպարտակիադա մարզական միջոցառման ծրագրով անցկացվող հրաձգության մրցումները: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության անցկացրած մրցաշարում թիմային հաշվարկով առաջին մրցանակակիր է դարձել Արցախը, երկրորդ