Լուրեր
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ա.Հարությունյանն ընդունել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորված պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը, Ժաննա Անդրեասյանը և Արայիկ Խզմալյանը: Հանդիպման

Մեկնարկել է ուսումնարաններ և քոլեջներ դիմում-հայտերի ընդունման գործընթացը

Այսօրվանից մեկնարկել է նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ դիմում-հայտերի ընդունման գործընթացը, որն այս տարի անցկացվում է առցանց՝ dimord.emis.am հարթակում։ Առկա (ստացիոնար) ուսուցման մրցույթին մասնակցելու համար դիմորդի դիմում հայտը և փաստաթղթերն այսօրվանից էլեկտրոնային եղանակով ընդունվում են կրթության կառավարման տեղեկատվական

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի շնորհավորական ուղերձը Շախմատի համաշխարհային օրվա առթիվ 

Հայաստանի և մի շարք երկրների նախաձեռնությամբ՝ Միավորված ազգերի կազմակերպությունը հուլիսի 20-ը հայտարարել է Շախմատի համաշխարհային օր: Բոլորիս սրտանց շնորհավորում եմ Շախմատի համաշխարհային օրվա կապակցությամբ։ Սա այն մարզաձևերից է, որ միավորում է տարբեր երկրների՝ մրցահարթակ բերելով ոչ թե նրանց ֆիզիկական

Սերգեյ Փարաջանովի մահվան 30-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ծաղիկներ է խոնարհել մեծ արվեստագետի շիրիմին

Երեսուն տարի առաջ՝ 1990 թվականի հուլիսի 20-ին կյանքից հեռացել է հայտնի ռեժիսոր, արվեստագետ Սերգեյ Փարաջանովը: Մահվան 30-րդ տարելիցի կապակցությամբ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, նախարարի տեղակալ Արա Խզմալյանի, Փարաջանովի անվան թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանի և աշխատակիցների հետ այցելել են

Այսօրվանից մեկնարկում է բուհերի թափուր տեղերի մրցույթը

Այսօրվանից ընդունելության քննությունից դրական միավոր ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները կարող են մասնակցել թափուր տեղերի մրցույթին: Դիմորդները մասնագիտությունների նշումով նոր դիմում-հայտը կարող են Գնահատման և թեստավորման կենտրոն ուղարկել էլեկտրոնային (առցանց) եղանակով՝ dimord.am կայքի համապատասխան բաժնում, հուլիսի

ԿԳՄՍ նախարար Ա. Հարությունյանի այցը Տավուշի և Գեղարքունիքի մարզեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն աշխատանքային այցով եղել է Գեղարքունիքի և Տավուշի մարզերում: Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի ուղեկցությամբ նախարարն այցելել է վերջին շրջանում հակառակորդի կողմից հրետակոծված Այգեպար, Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր, Բերդ համայնքների դպրոցներ, ծանոթացել ապաստարանների

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը պարետատուն է ներկայացրել գրադարանների և թանգարանների վերաբացման մոդելային լուծումներ

COVID-19 համաճարակով պայմանավորված իրավիճակը ստիպել է վերանայել գործունեության ավանդական ձևերը՝ կյանքի բազմաթիվ բնագավառներում: Բոլոր երկրներում սկսվել է օգտագործվել ներկա պայմանները լավագույնս բնութագրող նոր նորմալ եզրույթը, որը չի թողնում այլ տարբերակ, քան առօրյա աշխատանքում կիրառել նոր գործիքակազմ և

Ընդունելության քննությունների արդյունքները կամփոփվեն հուլիսի 18-ին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստը, որին մասնակցել են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորներ, նախարարության և Գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցիչներ։ Նիստի ընթացքում քննարկվել են 2020-2021 թթ.