Հայաստանի և մի շարք երկրների նախաձեռնությամբ՝ Միավորված ազգերի կազմակերպությունը հուլիսի 20-ը հայտարարել է Շախմատի համաշխարհային օր:
Բոլորիս սրտանց շնորհավորում եմ Շախմատի համաշխարհային օրվա կապակցությամբ։ Սա այն մարզաձևերից է, որ միավորում է տարբեր երկրների՝ մրցահարթակ բերելով ոչ թե նրանց ֆիզիկական ուժն ու մարմնամարզական հմտությունները, այլ մտքի կարողություններն ու ճկունությունը։
Հայաստանն իր բնակչության թվով և տարածքով մեծ պետություն չէ, բայց համարվում է շախմատային գերտերություն: Մեր երկրում շախմատ սիրում ու խաղում են դպրոցում ու անգամ բակերում: Սա այն մարզաձևն է, որ համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում է պահել հայ շախմատիստների անուններն ու հաղթանակները, որոնցով մշտապես հպարտացել ենք և դեռ բազում առիթներ ենք ունենալու։
Համաշխարհային համաճարակի դեմ այս պայքարում բոլորիս մաղթում եմ շախմատային հաղթանակ, իսկ պատերազմները թող լինեն միայն շախմատի տախտակին։