Լուրեր
Արթուր Ալեքսանյանի անվան նոր սպորտային համալիրի կառուցման համար գումար է հատկացվել

Կառավարության որոշմամբ՝ «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոց» նոր սպորտային համալիրի կառուցման համար հատկացվել է 500 մլն ՀՀ դրամ: Որոշումն ընդունվել է գործադիրի մարտի 25-ի նիստում` Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2021 թվականի բյուջետային տնտեսումների վերաբաշխմամբ: ՀՀ

ՀԱԱՀ վարժարանն արդեն բնագիտական առարկաների լաբորատորիաներ ունի

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանն այն 99 ավագ դպրոցներից մեկն է, որտեղ բնագիտական առարկաների գծով (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն) լաբորատորիաներն արդեն իրականություն են: Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ և ԿԳՄՍ նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից

Գիտության փառատոնի եզրափակիչ փուլը՝ ապրիլի 3-ին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2021 թ. ապրիլի 3-ին կամփոփի Հայկական համադպրոցական գիտության փառատոնի եզրափակիչ փուլը: Միջոցառումը կկայանա Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում: Փառատոնի շրջանակում հանդիպումներ տեղի կունենան հայ գիտնականների հետ` հետևյալ թեմաներով.

Առանձին և միացյալ խորհուրդներ. նոր մոտեցում դպրոցների կառավարման համակարգում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել է պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների կառավարման խորհուրդների ձևավորման նոր կարգը, որն ուժի մեջ կմտնի ապրիլի 1-ից: Նոր կարգով դպրոցների կառավարման խորհուրդների համակարգում

Հայտնի են տնօրենի հավաստագրման քննությունների արդյունքները

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում հունվարի 15-ից մինչև մարտի 16-ը տեղի են ունեցել հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) ձեռքբերման քննություններ: Դրանք անցկացվել են՝ համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատված ժամանակացույցի:

Փոփոխություն մարզիկներին և մարզիչներին անվանական թոշակի հատկացման որոշման մեջ. հանրային քննարկման է դրվել նոր նախագիծ

ՀՀ հավաքական թիմերի մարզիկներին և նրանց մարզիչներին անվանական թոշակ հատկացվում է ՀՀ կառավարության 2020 թվականի հուլիսի 2-ի N 1096-Ն որոշմամբ: Գործող որոշման մեջ նշված չէ, որ նախատեսված թոշակի չափերը չեն ներառում ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերը

Տվյալների հայկական խորանարդ. հեղափոխական տեխնոլոգիաներ և արդյունավետ համագործակցություն` հանուն շրջակա միջավայրի պահպանության

Արոտավայրերի արդյունավետությունը, աղտոտիչների առկայությունը, էրոզիայի ու երաշտի և շրջակա միջավայրի վրա այլ բնական երևույթների ազդեցությունները կարող են գնահատվել հեռավար եղանակով՝ օդային կամ արբանյակային սենսորների միջոցով: Ստացվող տվյալների հսկայական ծավալների մշակումը, սակայն, ենթադրում է նորարարական լուծումներ և տեխնիկական աջակցություն,

ԱԺ-ն ընդունել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը

ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և կից մի շարք օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը: Նախագծին կողմ է քվեարկել