Լուրեր
Բախի «Մագնիֆիկատ»-ը երկար դադարից հետո կհնչի Հայաստանում

Հայաստանի պետական կամերային նվագախումբը և Երևանի պետական կամերային երգչախումբը դիրիժոր Ջանլուկա Մարչանոյի (Իտալիա) ղեկավարությամբ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հանդես կգան համերգով. կհնչի Բախի «Մագնիֆիկատ»-ը: Միջոցառումը տեղի կունենա մարտի 21-ին՝ ժամը 19:00-ին:

Ըմբիշներ Արսեն Հարությունյանը և Վազգեն Թևանյանն Օլիմպիական խաղերի ուղեգիր են նվաճել

Ազատ ոճի ըմբիշներ Արսեն Հարությունյանը (57 կգ) և Վազգեն Թևանյանը (65 կգ) Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի ուղեգիր են նվաճել։ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող վարկանիշային մրցաշարում հայ ըմբիշները դուրս են եկել եզրափակիչ՝ միևնույն ժամանակ ապահովելով Օլիմպիական խաղերի վարկանիշ։

«Հերոսական բալլադ». Ա. Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակին նվիրված համերգին հնչել են մեծանուն կոմպոզիտորի ստեղծագործությունները

Երեկ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը «Արամ Խաչատրյան» համերգասրահում ներկա է եղել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգին՝ նվիրված Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյա հոբելյանին։ Համերգին ներկա էր նաև ՀՀ-ում ՌԴ-ի արտակարգ և լիազոր

«Բոլոր դժվարությունները հաղթահարելի են». Հաշմանդամ անձանց սեղանի թենիսի հայկական ֆեդերացիայի նախագահ Կ. Դավթյան

Հաշմանդամ անձանց սեղանի թենիսի հայկական ֆեդերացիան մեկն է այն 3 ֆեդերացիաներից, որոնք այս տարի ներառվել են պետական աջակցության ծրագրում: 2021 թվականի ՀՀ պետական բյուջեով հաշմանդամային (ադապտիվ) սպորտին տրամադրվելիք պետական աջակցության գումարը և շահառուների թիվն ավելացել է: Անցյալ տարի ադապտիվ սպորտին հատկացվել

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը շրջայց է կատարել Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր այցելել է Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ, որտեղ ընթանում են կապիտալ շինարարության և արդիականացման աշխատանքներ: Նախարարի տեղակալը քոլեջի տնօրեն Վաղինակ Գալուստյանի հետ շրջել է