Լուրեր
Տոկիո-2020. Արթուր Ալեքսանյանը կպայքարի ոսկե մեդալի համար

Ռիոյի Օլիմպիական խաղերի, աշխարհի եռակի և Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կպայքարի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի չեմպիոնի կոչման համար: Տոկիոյում ընթացող Օլիմպիական խաղերում Արթուր Ալեքսանյանը (97 կգ) պայքարը սկսել է 1/8 եզրափակչից և տոնելով 3 հաղթանակ՝ կարիերայում

Տոկիո-2020. Բաչկովը 1/4 եզրափակչում է, Դարչինյանը և Մելիքյանն ավարտել են մրցելույթները

Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը շարունակում է մեդալային պայքարը Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում: Մինչև 63 կգ քաշային կարգի 1/8 եզրափակչում Բաչկովը մենամարտել է ադրբեջանցի Ջավիդ Չալաբիևի հետ և հաղթել 4։1 հաշվով։ Օգոստոսի 3-ին կայանալիք 1/4 եզրափակչում Եվրոպայի

Մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակը» թեմային

Կամերային երաժշտության ազգային կենտրոնում մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակը» թեմային: 1000 ՀՀ դրամ անվանական արժեքով գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է հայ մեծանուն կոմպոզիտոր, դաշնակահար և

Երևանի սրտում՝ Աբովյան փողոցում, մթնոլորտը գրքային է

Այսօր Հայաստանի նկարիչների միության շենքում տեղի է ունեցել Գրքի երևանյան չորրորդ փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը: Այն ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացնում է «Մշակութային հասարակություն» հասարակական կազմակերպությունը: Փառատոնն այս տարի կրում է չարենցյան «Ժամանակիդ շունչը դարձիր» խորագիրը՝ գրողի

Տոկիո-2020. Արթուր Բարսեղյանն ավարտեց մրցելույթը

Լողորդ Արթուր Բարսեղյանն ավարտել է ելույթները Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում: Մրցումային 10-րդ օրը Հայաստանի օլիմպիական հավաքականից պայքարի է դուրս եկել միայն լողորդ Արթուր Բարսեղյանը, որը հանդես է եկել 50 մետր ազատ ոճում: Որակավորման

ՀՀ կառավարությունն աջակցել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի անցկացմանը

ՀՀ կառավարությունը 25 մլն դրամ է տրամադրել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, որն իր հերթին հատկացված գումարը դրամաշնորհի պայմանագրի հիման վրա կտրամադրի «Կինոյի զարգացման Ոսկե ծիրան» հասարակական կազմակերպությանը: Որոշման ընդունումը պայմանավորված է 2021

Կյանքից հեռացել է Արմեն Շեկոյանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ 68 տարեկանում կյանքից հեռացել է հայ ժամանակակից գրող, բանաստեղծ, արձակագիր, լրագրող Արմեն Շեկոյանը: Արմեն Շեկոյանը ծնվել է 1953 թ. մարտի 28-ին Երևանում:

«Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն». ԿԵԱԿ-ը և «Վահագն Հայրապետյան տրիոն» համերգներով հանդես են եկել Կապանում և Գորիսում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Կամերային երաժշտության ազգային կենտրոնը «Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն» ծրագրի շրջանակում հուլիսի 27-ին և 28-ին Կապանի մշակույթի կենտրոնում և Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնում հանդես է եկել համերգներով՝ նվիրված Էդվարդ

Տոկիո-2020. Բռնցքամարտիկ Արման Դարչինյանը 1/4 եզրափակչում է

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի մրցումային 9-րդ օրը Հայաստանի օլիմպիական թիմից պայքարի է դուրս եկել բռնցքամարտիկ Արման Դարչինյանը: 75 կգ քաշային կարգում Դարչինյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ վստահ հաղթանակ է