Հոկտեմբերի 8-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում ներկայացվեց «Պատմական Հայաստանը որպես Եվրոպայի և Ասիայի միջմշակութային հարաբերությունների հանգույց 9-14 դդ.» եվրոպական ծրագիրը: Ծրագրի հեղինակը միջազգային ճանաչում ունեցող գիտնական, Հռոմի Ֆլորենցիայի համալսարանի պրոֆեսոր Զարուհի Պողոսյանն է: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից,
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի (ՀԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսի, ՀԲ Հարավային Կովկասի մարդկային զարգացման բաժնի ղեկավար Ահմետ Լեվենտ Եների
ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2021 թ. սեպտեմբերի 28-ի N 1627-Ա/2 հրամանով հաստատվել է 2021 թ. հուլիսին հայտարարված գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված գիտական նախագծերի հայտերի մրցույթի արդյունքում ֆինանսավորման
Գիտությունների ազգային ակադեմիայում անցկացվել է «Գենետիկա XXI» թեմայով կլոր սեղան, որը կազմակերպել էին ԳԱԱ-ն և Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչությունը՝ Ռուսաստանի Դաշնության «Գիտության և տեխնոլոգիայի տարի-2021»-ի շրջանակում: Միջոցառման անցկացմանն աջակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Գիտության կոմիտեն
Ֆիզիոլոգիայի և բժշկության գծով 2021 թ․ Նոբելյան մրցանակը շնորհվել է Արտեմ Պատապուտյանին և Դևիդ Ջուլիուսին: Մրցանակը շնորհվել է շոշափական և ջերմազգաց ընկալիչների ուսումնասիրման և կատարված բացահայտումների համար: Արտեմ Պատապուտյանը (Ardem Patapoutian) ծնվել է 1967 թ.-ին Բեյրութում։ Հետագայում նրա ընտանիքը
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի գիտնականները մշակում են ոչ իմունոգեն, փոխպատվաստման պատրաստ սկաֆոլդներ կամ բջջային մատրիքսներ, որոնք կարող են օգտագործվել ռեգեներատիվ բժշկության մեջ՝ վնասված
ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2021 թ. սեպտեմբերի 25-ի N 1622-Ա/2 հրամանով հաստատվել է «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր - 2021» մրցույթի արդյունքներով ֆինանսավորման երաշխավորված գիտական թեմաների ցանկը: Ցանկում ընդգրկվել է 29 գիտական թեմա: Ֆինանսավորումը կսկսվի 2021
Մրցունակ և արդյունավետ հետազոտությունների համար ՀՀ ԳԱԱ «Ա. Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտը ժամանակակից սարքավորումների անհրաժեշտություն ունի: Մասնավորապես խիստ անհրաժեշտ է համարվում իմպուլսային լազերային փոշենստեցման էպիտաքսային կայանքի և
ՀՀ կառավարության՝ սեպտեմբերի 30-ին տեղի ունեցած նիստում որոշում է կայացվել հաստատել 2022 թվականին իրականացվելիք գիտական և գիտատեխնիկական պետական նպատակային ծրագրերը և 2022 թվականի պետական բյուջեի նախագծի կազմում սահմանված կարգով ներկայացնել Ազգային ժողով: 2022 թվականի պետական բյուջեի նախագծում ընդգրկելու նպատակով