Նոյեմբերի 9-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած

«Մասնագիտական կրթության և ուսուցման մասին», «Կրթության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հիմնադրամների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Առևտրի և ծառայությունների մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին հավանություն տալու մասին,

«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Գյումրու պետական տեխնիկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունից գույք հետ վերցնելու, «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը գույք ամրացնելու մասին,

«Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,

Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 28-ի N 851-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին,

Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին,

«Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,

Հայաստանի Հանրապետության մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թվականների ռազմավարությունը և դրա կատարումն ապահովող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին

ՀՀ կառավարության որոշումների նախագծերը: