Լուրեր
Հոբելյանական նիստ՝ նվիրված Գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյակին

Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 80-ամյակի առիթով ՀՀ ԳԱԱ նախագահությունում այսօր տեղի է ունեցել հոբելյանական նիստ, որին մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը, Կառավարության անդամներ, Ազգային ժողովի պատգամավորներ,

Արթուր Մարտիրոսյանն ընդունել է «Եվրոպան տեղայնացվում է» ծրագրի մասնակիցներին

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է «Եվրոպան տեղայնացվում է» երիտասարդական աշխատանքի ծրագրի մասնակիցների հետ, որի ընթացքում ներկայացվել են ծրագրի մենթորության նախագծի 2023 թ. շրջափուլի արդյունքները: Ողջունելով ներկաներին՝ Արթուր Մարտիրոսյանը կարևորել է երիտասարդական քաղաքականության ոլորտում իրականացվող ծրագրերն ու համագործակցության

Կբարելավվեն մի շարք կրթական, մշակութային և մարզական հաստատությունների շենքային պայմանները և գույքային հագեցվածությունը

ՀՀ կառավարության որոշմամբ ԿԳՄՍ նախարարությանը 2023 թվականի պետական բյուջեով կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցների միջև կատարվել է վերաբաշխում՝ 299 մլն 252 հազար դրամ գումարի չափով: Վերաբաշխման արդյունքում առաջացող մնացորդը՝ 14,5 մլրդ դրամի չափով, կուղղվի Կառավարության պահուստային ֆոնդ: Որոշման

Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Կանադայի նորանշանակ դեսպանին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ժաննա Անդրեասյանը ողջունել է դեսպանին և շնորհավորել նշանակման կապակցությամբ:

ՀՀ կառավարությունը Մատենադարանին է ընծայաբերել 15-րդ դարի մեծարժեք Ավետարան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի Մատենադարան ինստիտուտ-թանգարանում ներկա է գտնվել ՀՀ կառավարության կողմից 15-րդ դարի մեծարժեք Ավետարանի ընծայաբերման հանդիսավոր արարողությանը: Ձեռագիրը Մատենադարանին է հանձնել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար, Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը։

Հայ-սիրիական հարաբերությունները կխորանան մշակույթի ոլորտում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն ընդունել է ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանին: Դանիել Դանիելյանը, ողջունելով դեսպանին, արժևորել է փոխադարձ վստահության վրա հիմնված երկու ժողովուրդների ավանդական, բարեկամական կապերը, որոնք պատմական

Երիտասարդական մայրաքաղաքի խորհրդանշական բանալին փոխանցվել է Գավառ համայնքին

Երիտասարդական մայրաքաղաքի խորհրդանշական բանալին հանդիսավոր արարողությամբ Մեծամորից հանձնվել է «ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք» Գավառին: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Մեծամոր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Էդգար Հովհաննիսյանը, Գավառ համայնքի ղեկավարի

Հետազոտությունների և նորարարության հարցերով ՀՀ-ԵՄ համատեղ կոմիտեի երկրորդ հանդիպումը՝ Երևանում

«Հորիզոն Եվրոպա» ծրագրի շրջանակում այսօր տեղի է ունեցել Հետազոտությունների և նորարարության հարցերով Հայաստան-Եվրոպական միություն համատեղ կոմիտեի երկրորդ հանդիպումը։ Հանդիպմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի

Ամփոփվել է մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի լուսաբանման ամենամյա լրագրողական մրցույթը

Կայացել է մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի լուսաբանման ամենամյա լրագրողական մրցանակաբաշխությունը, որին մասնակցել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Մրցույթի նպատակն է խրախուսել Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման