Լուրեր
Ծանրամարտի Եվրոպայի առաջնություն. Հայաստանի հավաքականների վերջնական կազմերը

Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց հավաքականներն ապրիլի 13-21-ը Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան ներկայացրել է թիմերի վերջնական կազմերը: Տղամարդկանց թիմում ընդգրկված են Գառնիկ Չոլակյանը (61 կգ), Գոռ Սահակյանը (73 կգ), Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Մնացական

Հասմիկ Ավագյանը նշանակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարտի 24-ի 235-Ա որոշմամբ Հասմիկ Ավագյանը նշանակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ: Նա համակարգելու է սպորտի

Արթուր Դավթյանը՝ աշխարհի գավաթի երրորդ փուլի հաղթող

Հայաստանի մարմնամարզության հավաքականի առաջատար Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվող աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլում: Դավթյանը չեմպիոնի կոչմանն արժանացել է հենացատկի վարժությունում: ՕԽ արծաթե և բրոնզե մեդալակիրը որակավորման փուլում 14,483 միավոր էր վաստակել:

Ֆրանսիացի գործընկերների հետ քննարկվել են Ֆրանկոֆոնիայի 10-րդ մարզամշակութային խաղերի կազմակերպման հարցերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Ֆրանսիայի սպորտի հարցերով դեսպան Սամուել Դյուկրոքեի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Դանիել Դանիելյանը: Քննարկվել են 2027 թ. Հայաստանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի 10-րդ

Հայտնի են  2025 թ. պետական ֆինանսավորում ստացող գիտական միջոցառումները և երիտասարդ գիտնականների դպրոցները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից հաստատվել են 2025 թվականին ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորման ենթակա գիտական միջոցառումների և երիտասարդ գիտնականների դպրոցների ցանկերը: 2025 թվականին Բարձրագույն կրթության

Մեկնարկում է Հայկական համադպրոցական գիտության փառատոնի եզրափակիչ փուլը

Մարտի 29-ին` ժամը 10:00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության շենքում (հասցե՝ Մարշալ Բաղրամյան 24) տեղի կունենա Հայկական համադպրոցական գիտության փառատոնի 2025 թվականի եզրափակիչ փուլը: Փառատոնին մասնակցելու համար այս տարի 250 սովորող ներկայացրել է 94 նախագիծ՝ հինգ հիմնական անվանակարգերում՝ մաթեմատիկա-ծրագրավորում, ֆիզիկա-աստղագիտություն, քիմիա,

Նախարար Ժաննա Անդրեասյանը հետևել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի մարզմանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հետևել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի մարզմանը։ Հավաքականը նախապատրաստվում է ՈւԵՖԱ Ազգերի լիգայի 2024/2025 թթ. խաղարկության անցումային փլեյ-օֆֆ փուլի՝ Վրաստանի հավաքականի հետ առաջիկա հանդիպմանը: ԿԳՄՍ նախարարը

Հայ շախմատիստները Ռումինիայում մասնակցում են Եվրոպայի անհատական առաջնությանը

Մարտի 15-26-ը Ռումինիայի Էֆորիե Նորդ քաղաքում անցկացվում է 2025 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի 10 ներկայացուցիչ: 3 խաղափուլից հետո գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Արամ Հակոբյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը վաստակել են 2.5 միավոր: Գրոսմայստեր

«Երիտասարդական տեղական քաղաքականության մշակում, համայնքային երիտասարդական աշխատանքի կազմակերպում և երիտասարդների մասնակցություն» թեմաներով դասընթացի մասնակիցների հավաքագրում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «ԵՄ-ն հանուն կրթական բարեփոխումների» ծրագրի շրջանակում ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ, «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության հետ համատեղ հրավիրում է ՀՀ բոլոր մարզերից տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) և երիտասարդության ոլորտի ներկայացուցիչներին՝ մասնակցելու 50/50 ձևաչափով «Երիտասարդական