Բռնցքամարտի Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականներն ապրիլի 20-26-ը Բրազիլիայի Ֆոս դու Իգուասու քաղաքում կմասնակցեն աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլին։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն այսօր ներկա է եղել հավաքականի մարզմանը, զրուցել մարզիկների և մարզիչների հետ՝ հաջողություն մաղթելով
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ՀՀ բուհերի ռեկտորների հետ աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկել է առաջիկայում Հայաստանում նախատեսվող Եվրոպական քաղաքական ժողովին և ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) բարձրագույն ուսումնական հաստատությունների մասնակցությանը և գործունեությանն առնչվող հարցեր։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբելյանն այսօր այցելել են Հրազդան մարզադաշտին հարող տարածքում կառուցվող «Յուվենտուսի» ֆուտբոլային ակադեմիա՝ ծանոթանալու շինարարական աշխատանքների ընթացքին։ ԿԳՄՍ նախարարին ուղեկցել է նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը:
Ապրիլի 14-ից մեկնարկում է ՀՀ վարչապետի հովանու ներքո երկրորդ անգամ անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլը: Մրցումները կանցկացվեն Սպորտի կառավարման կենտրոնի մարզահամալիրում: Յուրաքանչյուր մարզից և Երևան քաղաքից եզրափակիչ փուլին կմասնակցեն յուրաքանչյուր տարիքային խմբում առաջին տեղեր գրաված թիմերը:
Հայաստանի սամբոյի հավաքականի անդամները 1 ոսկե և 11 բրոնզե մեդալ են նվաճել Երևանում երրորդ տարին անընդմեջ անցկացված սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունում։ Հայաստանի ներկայացուցիչներից չեմպիոնի կոչմանն արժանացել է 58 կգ քաշային Կարեն Սարգսյանը (մարզական սամբո): Բրոնզե մեդալակիրներ
Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Խորվաթիայի Օսիյեկ քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլում: Նժույգթափեր վարժության եզրափակչում Մանուկյանը 14,733 միավոր է վաստակել և զբաղեցրել առաջին տեղը: Այս վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Մամիկ Խաչատրյանը
Երևանում բացման հանդիսավոր արարողությամբ մեկնարկել է սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլը։ Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը, ինչպես
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Երևանում ապրիլի 11-12-ը կանցկացվի սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլը, որին 22 երկրի ավելի քան 550 մարզիկ կմասնակցի: Սամբոյի աշխարհի գավաթին Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները հանդես կգան ամբողջական
Կառավարության «Պետություն-երիտասարդ» նախաձեռնության շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է բուհերի ուսանողներին և նրանց հետ քննարկել բուհական համակարգի, հանրակրթության բարեփոխումների մանրամասները, իրականացվող և նախատեսվող աշխատանքները: Նախարարը ողջունել է հանդիպման մասնակիցներին՝ կարևորելով նրանց հուզող հարցերի շուրջ քննարկման այս ձևաչափը: Խոսելով