ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն իրականացնում է Համահայկական հայագիտական 11-րդ օլիմպիադան: Նպատակն է խրախուսել հայոց լեզվի, գրականության և պատմության իմացությունն արտերկրում բնակվող հայ երեխաների շրջանում, օգնել նրանց ճանաչել Հայաստանը և ծանոթանալ տարբեր երկրներում բնակվող հասակակիցների հետ:
«Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամը ստեղծել է հանրակրթության կառավարման, բովանդակության մշակման, մանկավարժական կադրերի շարունակական մասնագիտական զարգացման, ուսումնական գրականության փորձաքննության, ուսուցման արդյունքների գնահատման փորձագետների շտեմարան, որի համար նախապես հայտարարվել էր մրցույթ: Հանարակրթության ոլորտում հավաքագրվում են դպրոցական ծրագրով
Հայաստանի 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում Երիտասարդության միջազգային օրվա միջոցառումները շարունակվել են նաև այսօր: Միջոցառումների շարքում սահիկաշարով ներկայացվել է նաև «Ակադեմիական քաղաք» նախագծի հայեցակարգը։ «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տնօրեն Արմեն Սիմոնյանը մասնակցել է քննարկմանը և
Երիտասարդության միջազգային օրվա շրջանակում օգոստոսի 12-ին ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում անցկացվել են մի շարք միջոցառումներ։ Բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Հայաստանի Հանրապետությունում Միավորված ազգերի կազմակերպության մշտական համակարգող
ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2024 թվականի պետական բյուջեով կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցների հաշվին կատարվել է վերաբաշխում՝ 707,338.4 հազար դրամ գումարի չափով: Մասնավորապես նախատեսվում է ապահովել մի շարք կրթական, մշակութային
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների համար ուսումնամեթոդական ձեռնարկների, առարկայական ծրագրեր մշակման և տպագրման համար հայտարարում է հայտերի ընդունման մրցույթ: Հայտերի ներկայացման կարգը՝ Հայտատուն յուրաքանչյուր հրատարակության համար ներկայացնում է՝ - հայտ
Բուլղարիայի Բլագոևգրադ քաղաքում օգոստոսի 5-11-ն անցկացված 31-րդ Միջազգային մաթեմատիկական ուսանողական օլիմպիադայում (International Mathematics Competition) հայաստանյան մասնակիցները նվաճել են 4 ոսկե և 1 արծաթե մեդալ: Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադային մասնակցել են աշխարհի 78 համալսարանների թիմերը՝ 401 ուսանող:
Մեկնարկել է Մարի Սկլադովսկա-Կյուրիի անվան Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կրթաթոշակային ծրագրի շրջանակներում տրամադրվող կրթաթոշակների ընթացիկ տարվա մրցույթը: Ծրագրի նպատակն է խրախուսել երիտասարդ կանանց՝ մասնագիտանալու միջուկային հետազոտությունների և տեխնոլոգիաների ոլորտներում: Ծրագրի շրջանակում ընտրված կին դիմորդներին տրամադրվելու է
Օգոստոսի 12-ը Երիտասարդության միջազգային օրն է: Այս կապակցությամբ ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում և հանրապետության 73 բնակավայրերում և մայրաքաղաք Երևանում կիրականացվեն բազմաթիվ միջոցառումներ: ՀՀ կառավարության 2021-2026 թթ. գործողության ծրագրի համաձայն՝ ԿԳՄՍ նախարարության կողմից մարզերում պետք է