Լուրեր
Կառավարությունը հաստատել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքը

«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջին համապատասխան` ՀՀ կառավարությունը ապրիլի 7-ի նիստում հաստատել է «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում Սրբուհի Գևորգյանի ընտրության արդյունքը: Նշենք, որ

Հաստատվել են բակալավրի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի անվճար տեղերը

ՀՀ կառավարությունն ապրիլի 7-ի նիստում հաստատել է բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ընդունելության 2022-2023 ուսումնական տարվա անվճար տեղերը: 2927 անվճար տեղ` բակալավրի համար 2022-2023 ուսումնական տարվա համար բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ

Բուհական համակարգում անգլերենով դասապրոցեսի կազմակերպման խնդիրներն ու հնարավորությունները

Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղն այսօր կազմակերպել էր աշխատանքային քննարկում՝ «Բուհական համակարգում անգլերեն լեզվով դասապրոցեսի կազմակերպման գործընթացում առկա խնդիրներն ու հնարավորությունները» թեմայով: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Կարեն Թռչունյանը, ԿԳՄՍՆ

Դիմորդը կարող է միասնական քննություն հանձնել 2 անգամ. փոփոխություններ բուհերի ընդունելության կարգում

Կառավարության ապրիլի 7-ի նիստում ընդունված որոշմամբ փոփոխություն է կատարվել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կարգում: Որոշմամբ սահմանված է, որ դիմորդը տվյալ ուսումնական տարում միասնական քննություն կարող է հանձնել երկու անգամ՝ տվյալ տարվա հունվար և

«Նպատակ ունենք ձևավորելու սպորտային հասարակություն». Կարեն Գիլոյանը մասնակցել է սպորտի միջազգային օրվան նվիրված ասուլիս-քննարկմանը

Ապրիլի 6-ին «Սպորտի միջազգային օրվա» կապակցությամբ «Այբ» դպրոցում տեղի է ունեցել «Սպորտ և կայուն զարգացում» խորագրով թեմատիկ ասուլիս-քննարկում, որի նպատակն էր բարձրաձայնել սպորտի և առողջ ապրելակերպի կարևորության մասին, ներկայացնել դաշտի հիմնախնդիրներն ու վերջիններիս լուծման համար ոլորտի ներկայացուցիչների և շահագրգիռ

Գաբրիել Սարգսյանը դարձել է շախմատի Եվրոպայի անհատական առաջնության արծաթե մեդալակիր

Գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը Սլովենիայում անցկացված շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունում նվաճել է փոխչեմպիոնի տիտղոսը: Սարգսյանը 11 հնարավորից վաստակել է 8,5 միավոր և առաջին հորիզոնականը կիսել Գերմանիայի ներկայացուցիչ Մատիաս Բլյուբաումի հետ: Վերջինս հաղթող է ճանաչվել լրացուցիչ ցուցանիշներով, իսկ Սարգսյանը

Ի գիտություն 12-րդ դասարանների շրջանավարտների և դիմորդների

Գնահատման և թեստավորման կենտրոնը սկսում է 2021-2022 ուստարվա շրջանավարտների պետական ավարտական և 2022 թվականի բուհերի ընդունելության համար մասնագիտության ընտրության և ընտրած մասնագիտության համար սահմանված միասնական և ներբուհական քննությունների հայտագրման գործընթացը: Միասնական և ներբուհական քննություններին մասնակցելու և ընտրած մասնագիտությունը նշելու

Վազքուղու կառուցման հիմնային աշխատանքներն ավարտվել են. Կարեն Գիլոյանն այցելել է Արտաշատի քաղաքային մարզադաշտ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն աշխատանքային այց է կատարել Արտաշատ քաղաք՝ ծանոթանալու տեղի մարզադաշտի վազքուղու կառուցման աշխատանքներին: ԿԳՄՍ նախարարի տեղակալին ուղեկցել են սպորտային հատակների և աթլետիկական վազքուղիների արտադրությամբ զբաղվող շվեյցարական CONICA ընկերության ներկայացուցիչ

III դպրոցական գիտահետազոտական գիտաժողով՝ «Հնարավորությունների հարթակ»

Ապրիլի 22-ին տեղի կունենա «Հնարավորությունների հարթակ» III դպրոցական գիտահետազոտական գիտաժողովը: Գիտաժողովին կարող են մասնակցել հանրակրթական ուսումնական հաստատությունների 9-12-րդ դասարանների աշակերտները։ ՀՀ մարզերից և այլ երկրներից դիմող աշակերտները կարող են մասնակցել հեռավար։ Կարելի է ներկայացնել ինչպես անհատական, այնպես էլ