Լուրեր
Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի միջնակարգ դպրոցում տեղադրվել է արևային կայան

ՀՀ Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի միջնակարգ դպրոցում տեղադրվել է արևային կայան` ՀՀ-ում Լիտվայի դեսպանության աջակցությամբ: Շուրջ 20 ԿՎտ հզորությամբ կայանը կբավարարի ուսումնական հաստատության էներգետիկ պահանջարկը և դեռ հավելյալ օգուտներ կապահովի դպրոցի համար: Կայանի բացմանը ներկա են եղել ՀՀ

Կայացել է «Աշակերտական/ուսանողական ընկերություն կրթական մոդելի ներդրումը Հայաստանում» խորագրով համաժողովը

«Աշակերտական/ուսանողական ընկերություն կրթական մոդելի ներդրումը Հայաստանում» խորագրով համաժողովն այսօր մեկտեղել էր ՀՀ պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների, կրթական հաստատությունների և մասնավոր հատվածի ներկայացուցիչներին: Միջոցառումը կազմակերպել էին «Բիզնես և կրթություն գործընկերություն» հիմնադրամը և «Բիզնես և կրթություն» ասոցիացիան՝ ՀՀ կրթության, գիտության,

Պարգևատրվել են «Սպորտլանդիա» մարզական միջոցառման հաղթողները

ՀՀ Կոտայքի մարզի Նոր Հաճնի թիվ 1 հիմնական դպրոցը դարձել է ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի հանրակրթական ուսումնական հաստատությունների 4-6-րդ դասարանների աշակերտների միջև անցկացված «Սպորտլանդիա» մարզական միջոցառման հաղթող: Մրցանակային երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են Երևան քաղաքի

Անվճար սովորելու հնարավորություն Գորիսի պետական համալսարանում

Գորիսի պետական համալսարանը հայտարարում է անվճար մասնագիտական դասընթացների ընդունելություն Սյունիքի մարզի Գորիս, Տաթև, Տեղ և Սիսիան համայնքների 16-35 տարեկան, ինչպես նաև արցախյան վերջին պատերազմի մասնակից, պատերազմից ներազդված հասարակության այլ շերտերի երիտասարդների համար։ Դասընթացներն իրականացվելու են ՀՀ ԿԳՄՍ

Կարեն Գիլոյանն ընդունել է գեղասահքի լեգենդար մարզիչ Ալեքսեյ Միշինին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է գեղասահքի ռուս լեգենդար մարզիչ Ալեքսեյ Միշինին: Ալեքսեյ Միշինը Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի հրավերով մայիսի 1-ից իր թիմի հետ ուսումնամարզական հավաք է անցկացնում Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում: Նա

Ի գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմող քաղաքացիների

2022 թվականի մայիսի 13-ին՝ ժամը 14:00-ին, տեղի կունենա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ստեղծված գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական

«Հայրենասիրությունն առաջին հերթին հայրենաճանաչություն է». Ժաննա Անդրեասյան

Կարևորելով երեխաների պատասխանատվության, ինքնակազմակերպման ու հայրենաճանաչության վաղ կազմակերպումը՝ ԿԳՄՍՆ «ԿԶՆԱԿ» հիմնադրամը և «Լուսէ վերականգնողական կենտրոնն» իրականացրել են «Իմ կյանքը համայնքում» ուսումնակրթական փոխանակման ծրագիրը: «Երևան, իմ սեր» հիմնադրամում տեղի է ունեցել ծրագրի ամփոփիչ հանդիպումը, որին հյուրընկալվել են մասնակից

Նիդեռլանդներում պաշտոնապես բացվել է «Արարատի հմայքի ներքո. գանձեր հին Հայաստանից» ցուցահանդեսը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 10-ին երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Նիդեռլանդների Թագավորություն: Պատվիրակության կազմում է նաև ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը: Այցի շրջանակում մայիսի 10-ին ՀՀ կառավարության անդամներն Ասսեն

«Սպորտլանդիա» մարզական միջոցառման հաղթող է ճանաչվել Գյումրու թիվ 30 հիմնական դպրոցի թիմը

Շիրակի մարզը ներկայացնող Գյումրու թիվ 30 հիմնական դպրոցի թիմը դարձել է ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի հանրակրթական ուսումնական հաստատությունների 1-3-րդ դասարանների աշակերտների միջև 6-րդ տարին անընդմեջ անցկացվող «Սպորտլանդիա» մարզական միջոցառման հաղթող: Մրցանակային երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար