Լուրեր
«Հին Ասորեստանի մշակութային ժառանգությունը»․ միջոցառում Երևանի Ա․ Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցում

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր Երևանի Ա․ Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցում ներկա է եղել «Հին Ասորեստանի մշակութային ժառանգությունը» խորագրով միջոցառմանը: Ասորական Նոր տարվա տոնակատարությանը նվիրված միջոցառման շրջանակում 6-րդ դասարանի աշակերտները ներկայացրել են հնագույն Ասորեստանի լեզուն, մշակույթը,

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կոտայքի մարզ՝ ծանոթանալու տարբեր բնակավայրերում իրականացված ծրագրերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կոտայքի մարզ՝ ծանոթանալու տարբեր բնակավայրերում իրականացված ծրագրերին: Վարչապետին ուղեկցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Վարչապետի առաջին կանգառը եղել է Նոր Հաճն համայնքի Մրգաշեն բնակավայրի միջնակարգ դպրոցը: Այն վերանորոգվել է ՀՀ Կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող

Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնը դարձել է UNEVOC միջազգային գլոբալ ցանցի անդամ

Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնը (ՄԿՈՒԶԱԿ) դարձել է Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպության Տեխնիկական և մասնագիտական ​​կրթության և ուսուցման միջազգային կենտրոնի (UNESCO-UNEVOC) գլոբալ ցանցի անդամ (

Մինչև 2030 թվականը բուհերի ընդունելությունը կկատարվի գործող ընթացակարգով․  քննարկում ԱԺ-ում

Բարձրագույն ուսումնական հաստատությունները մինչև 2029-30 ուսումնական տարին ընդունելությունը կիրականացնեն ներկայում գործող իրավակարգավորումներով։ Այդ նպատակով 2025 թվականին ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի անցումային դրույթներում համապատասխան հստակեցումներ են առաջարկվում՝ նկատի ունենալով, որ այս ընթացքում կմշակվի և կգործարկվի

Վերաբացվել է Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը

Այսօր տեղի է ունեցել Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի վերաբացումը, որին մասնակցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ-ում Եվրոպական միության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանն ու Արաքսիա Սվաջյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը:

Կրթաթոշակի մրցույթ հայաստանյան ասպիրանտների համար

Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հալլե-Վիթենբերգի Մարտին Լյութերի անվան համալսարանի (MLU) «Մեսրոպ» հայագիտական կենտրոնը, Սաքսոնիա-Անհալտ երկրամասի էկոնոմիկայի, գիտության և թվայնացման նախարարության հետ համագործակցությամբ, հայտարարում է 12-ամսյա կրթաթոշակի մրցույթ հայաստանյան ասպիրանտների համար։ Սկիզբ՝ 2026 թ. հոկտեմբերի 1 Տևողություն՝ առավելագույնը 12 ամիս (մինչև 2027

Այց Արմավիրի մարզի մի շարք նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատություններ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Արմավիրի մարզի մի շարք կրթական հաստատություններ, ծանոթացել իրականացված ծրագրերին: Վարչապետին ուղեկցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Վարչապետի առաջին կանգառը եղել է Վաղարշապատ համայնքի Էջմիածին բնակավայրի թիվ 6 «Արևիկ» մանկապարտեզը։ Սուբվենցիոն ծրագրի իրականացման արդյունքում

Բուհերի ընդունելության քննությունների 2-րդ փուլի հայտագրման գործընթացը կմեկնարկի ապրիլի 15-ից

2026-2027 ուսումնական տարվա բուհերի ընդունելության քննությունների 2-րդ փուլի հայտագրման գործընթացը կմեկնարկի ապրիլի 15-ից: Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի տեղակալ Կարո Նասիբյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է՝ բոլոր դիմորդները, անկախ նրանից՝ մասնակցել են քննությունների առաջին փուլին,

«Արհեստական բանականությունը քաղաքացիական ներգրավվածության համար» աշխատաժողով

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը քաղաքացիական ներգրավվածության համար» աշխատաժողովին, որի նախաձեռնողներն են «Ապագա առաջնորդների փոխանակման» (FLEX’25) ծրագրի շրջանավարտ Շանթ Սարադյանը և UGRAD’24, SWT’23 ծրագրերի մասնակից Նարե Աբրահամյանը: Աշխատաժողովի նպատակն է զարգացնել երիտասարդների քննադատական մտածողությունը,