Լուրեր
Հերթական շրջայցը Տավուշի վերականգնվող հուշարձանների տարածք

ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչները Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի և Պահպանության ծառայության մասնագետների հետ հերթական շրջայցն են կատարել Տավուշի մարզի մի շարք վերականգնվող հուշարձանների տարածքներում: Նրանք այցելել են Սրվեղի վանք, Ոսկեպարի Սբ Աստվածածին և Կիրանցի Սբ Երրորդություն եկեղեցիներ, Մակարավանք:

Հաստատվել է հունվարին 12-րդ դասարանի սովորողների պետական ավարտական քննությունների ժամանակացույցը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է 2025-2026 ուսումնական տարվա հունվարին 12-րդ դասարանի սովորողների պետական ավարտական քննությունների ժամանակացույցը: Քննությունները կանցկացվեն՝ Հունվարի 8-ին՝ «Հայոց լեզու և գրականություն» Հունվարի 12-ին՝ «Մաթեմատիկա»

«Անվտանգ և ապահով մանկապարտեզ» խորագրով աշխատաժողովի մասնակցության հրավեր

ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ արդեն երրորդ տարին անցկացվում է նախադպրոցական կրթության ոլորտի ներկայացուցիչների աշխատաժողովը, որն այս տարի կրում է «Անվտանգ և ապահով մանկապարտեզ» խորագիրը: Աշխատաժողովի հանրապետական փուլը տեղի կունենա 2025 թվականի դեկտեմբերի 12-ին. մասնակցության հայտը լրացնելու

Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվում է Լեհաստանում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 10-11-ին աշխատանքային այցով մեկնել է Լեհաստան: Երկօրյա այցի շրջանակում նախատեսված են ԿԳՄՍ նախարարի հանդիպումները Լեհաստանի մշակույթի և ազգային ժառանգության, Գիտության և բարձրագույն կրթության նախարարների, ինչպես

Մեկնարկել է Արամ Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային փառատոնը

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ներկա է եղել Արամ Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային փառատոնի բացման համերգին: Հնչել է Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը՝ ջութակահար, միջազգային մրցույթների դափնեկիր Հայկ Կազազյանի կատարմամբ։ Համերգի երկրորդ բաժնում նվագախումբը՝ իտալացի դիրիժոր Ջանլուկա Մարչիանոյի ղեկավարությամբ,

Ամփոփվել է «ՍոլիդԱրտ. ժամանակակից արվեստ և պետական կառավարում» միջազգային համաժողովը

«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում տեղի է ունեցել «ՍոլիդԱրտ. ժամանակակից արվեստ և պետական կառավարում» 5-րդ միջազգային համաժողովի փակումը։ Ծրագիրն իրականացվել է ԿԳՄՍ նախարարության և ԱՊՀ անդամ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ՝ «Օրացույց. գիտաստեղծագործական

Մեկնարկում է Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային փառատոնը

Մեկնարկում է Արամ Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային փառատոնը, որն արդեն մեկ տասնամյակից ավելի Երևանը դարձնում է համաշխարհային երաժշտական արվեստի կենտրոն։ Փառատոնն անցկացվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի կողմից: Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 19։30-ին,

Քննարկվել են 2026 թվականին Հայաստանում անցկացվելիք մարզական միջոցառումների կազմակերպման հարցերը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել 2026 թվականին Հայաստանում նախատեսված խոշոր միջազգային մարզական մրցաշարերի կազմակերպման և անցկացման միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը։ Նիստին մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը,

Հերթական շրջայցը Լոռու մարզի վերականգնվող հուշարձանների տարածքներ

ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչները Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի և Պահպանության ծառայության մասնագետների հետ հերթական շրջայցն են կատարել Լոռու մարզի մի շարք վերականգնվող հուշարձանների տարածքներում: Նրանք հետևել են Ամրակիցի Սբ Նիկոլայ Հրաշագործ եկեղեցու վերականգնման աշխատանքներին, որոնց ավարտը նախատեսվում է մինչև տարեվերջ։