
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականի անդամ, 65 կգ քաշային Ջանես Նազարյանը ոսկե մեդալ է նվաճել Աթենքում ընթացող Մ17 տարեկանների աշխարհի առաջնությունում: Նազարյանը պայքարը սկսել է որակավորման փուլից՝ հաջորդաբար հաղթելով ամերիկացի, ադրբեջանցի, ֆրանսիացի և ուկրաինացի մրցակիցներին: Եզրափակչում հայ ըմբիշը