Լուրեր
Նախարար Ժաննա Անդրեասյանն Արարատի մարզում հետևել է դպրոցներում ընթացող շինարարական աշխատանքներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է Արարատի մարզ, հետևել մի շարք համայնքների նոր կառուցվող, հիմնանորոգվող և վերակառուցվող ուսումնական հաստատություններում ընթացող աշխատանքներին: Նախարարին ուղեկցել են ԿԳՄՍՆ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի տնօրեն Գրիշա Հովհաննիսյանը, Արարատի

Փոփոխություն Հանրակրթության պետական չափորոշչում

ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություն է կատարվել Հանրակրթության պետական չափորոշչի ձևավորման և հաստատման կարգում: Ըստ նոր փոփոխության՝ պատմության ուսուցանումն այսուհետ կիրականացվի «Հայաստանի պատմություն» անվան ներքո: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ հանրակրթության

Քննարկվել է Հայաստանում բազմօրյա խճուղային հեծանվավազքի մրցաշարի անցկացման հնարավորությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է RCS Sports and Events DMCC ընկերության գործադիր տնօրեն Միշել Նապոլիի գլխավորած պատվիրակությանը: Միջազգային կազմակերպությունը մասնագիտացած է խոշոր մարզական միջոցառումների՝ այդ թվում բազմօրյա խճուղային հեծանվավազքի մրցաշարերի կազմակերպմամբ:

Երազել, սխալվել և այդ սխալների վրա սովորել.  դիպլոմներ՝ ուսուցիչների նոր սերնդին

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի 2023-2024 ուսումնական տարվա շրջանավարտները հանդիսավոր միջոցառման ժամանակ ստացել են իրենց ավարտական վկայականները: Միջոցառմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարար, ՀՊՄՀ խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը։ Նա շրջանավարտներին դիմել է որպես գործընկերներ՝ ընդգծելով,

Արթիկում բացվել է երիտասարդական կենտրոն

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է «Արթիկի երիտասարդական տուն» բաց երիտասարդական կենտրոնի բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա են եղել նաև Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, Արթիկ համայնքի ղեկավար Անանիկ Ոսկանյանը, Հայաստանում Արգենտինայի դեսպան Ռաֆայել Գոնզալեզ Ալեմանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալ

Ժաննա Անդրեասյանը Սոֆի Դևոյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

Հայաստանի վաստակավոր արտիստ, «Մովսես Խորենացի» մեդալակիր, պարարվեստի նվիրյալ Սոֆի Դևոյանը նշում է ծննդյան 75-ամյակը: Օրվա շրջանակում Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնը Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում իրականացրել է «Սոֆի Դևոյանն ու Պարի պետականը» խորագրով

Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգը պատրաստ է

Մ. Մաշտոցի անվան Մատենադարանում ներկայացվել է ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգի վերջնական տարբերակը, որը լրամշակվել է՝ հաշվի առնելով մասնագիտական կառույցների առաջարկություններն ու դիտողությունները: Ակադեմիական քաղաքի ստեղծումը նախատեսված է «ՀՀ կրթության մինչև

Ագրարային մասնագիտությունները պետության համար գերակա  են. Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Հայաստանի ազգային ագրարային համալսարանում այսօր մասնակցել է 2023/24 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական վկայականների հանձնման հանդիսավոր արարողությանը: Միջոցառմանը մասնակցել են նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, Հայաստանի ազգային

Մեկնարկել է «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնը

Կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի նոր կինոնկարի՝ «Յոթ քողը» ֆիլմի ցուցադրությամբ հուլիսի 7-ին մեկնարկել է «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնը։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող կինոլորտի այս մեծ ծրագիրն արդեն 21-րդ անգամ Երևանում համախմբել է կինոյի միջազգային դեմքերին՝ արվեստասեր հանրությանը