Լուրեր
Կայացել է ԱՊՀ մասնակից-պետությունների երիտասարդության հարցերի խորհրդի հերթական նիստը

2020 թվականի հոկտեմբերի 16-ին տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից-պետությունների Երիտասարդության հարցերի խորհրդի հերթական նիստն առցանց հարթակում, որին մասնակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նիստի ընթացքում ներկայացվել են երիտասարդական քաղաքականության շրջանակում ամենամյա համագործակցության ծրագրերը,

Մեկնարկել են ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության 2021-2025 թթ. ռազմավարության նախագծի մշակման աշխատանքները

Երիտասարդական պետական քաղաքականության 2021-2025 թթ. ռազմավարության նախագծի մշակման աշխատանքային խմբի վերջին հանդիպմանը, բացի ԿԳՄՍՆ ներկայացուցիչներից, տեսակապի միջոցով մասնակցել են նաև մրցակցային հիմունքներով ընդգրկված քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, երիտասարդական ոլորտի փորձագետներ, երիտասարդներ։ Ողջունելով մասնակիցներին և շնորհակալություն հայտնելով ռազմավարության նախագծի մշակման աշխատանքներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի շնորհավորական ուղերձը Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ

Սիրելի՛ երիտասարդներ, Օգոստոսի 12-ը ՄԱԿ-ը 1999 թ.-ից ի վեր նշում է որպես Երիտասարդության միջազգային օր՝ մեկ անգամ ևս շեշտելու և կարևորելու ձեր առանձնահատուկ դերն ու ներուժը պետությունների զարգացման, կայացման և առաջընթացի, հայրենիքի բարօրության գործում։ Միջազգային օրվա այս տարվա

ԿԳՄՍ նախարարը Լոնդոնում այցելել է «Տորիանո» տարրական դպրոց

Համաշխարհային կրթական համաժողովին մասնակցելու նպատակով Լոնդոնում գտնվող ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ու նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն այցելել են «Տորիանո» տարրական դպրոց: Նախարարը ծանոթացել է կրթական ծրագրի STEM բաղադրիչին, դպրոցի տնօրինության հետ քննարկել համայնքահեն կրթական ծրագրի ձևավորման կարևորությունը: Միացյալ Թագավորության այս տարրական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի ուղերձն Ամանորի և Սուրբ Ծննդյան կապակցությամբ

Սիրելի' բարեկամներ, Շնորհավորում եմ բոլորիդ Ամանորի և Սուրբ Ծննդյան կապակցությամբ: Մեր օրերում դժվար թե լինի մեկը, որ հետադարձ հայացքով չի ամփոփում անցնող տարին` արձանագրելով ձեռքբերումներն ու կորուստները, նախանշելով առաջ շարժվելու նոր ուղիներ: Այս տարի մեկ հարկի տակ միավորվեցին կրթության, գիտության, մշակույթի,

Ամանորի առիթով տոմսեր նվիրեք ձեր մտերիմներին. Արայիկ Հարությունյանի կոչն ուսանողներին

Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում տեղի է ունեցել «Լավագույն ուսանող» մրցույթի այս տարվա հաղթողների պարգևատրման արարողությունը: «Լավագույն ուսանող» մրցույթում հաղթող ճանաչված բարձր առաջադիմությամբ ուսանողները, համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի, պարգևատրվել են հավաստագրերով և ՀՀ պետական

Հայտնի են «Երիտասարդական մրցանակաբաշխություն 2019»-ի մրցանակակիրները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ամփոփել է «Երիտասարդական մրցանակաբաշխություն 2019» ծրագիրը: Դեկտեմբերի 12-ին Երևանի պետական կամերային թատրոնում տեղի է ունեցել ծրագրի փակման արարողությունը և մրցանակաբաշխությունը, որին ներկա է եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Նախարարը, ներկաներին շնորհավորելով