Լուրեր
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ա.Հարությունյանն ընդունել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորված պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը, Ժաննա Անդրեասյանը և Արայիկ Խզմալյանը: Հանդիպման

Մեկնարկել է ուսումնարաններ և քոլեջներ դիմում-հայտերի ընդունման գործընթացը

Այսօրվանից մեկնարկել է նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ դիմում-հայտերի ընդունման գործընթացը, որն այս տարի անցկացվում է առցանց՝ dimord.emis.am հարթակում։ Առկա (ստացիոնար) ուսուցման մրցույթին մասնակցելու համար դիմորդի դիմում հայտը և փաստաթղթերն այսօրվանից էլեկտրոնային եղանակով ընդունվում են կրթության կառավարման տեղեկատվական

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի շնորհավորական ուղերձը Շախմատի համաշխարհային օրվա առթիվ 

Հայաստանի և մի շարք երկրների նախաձեռնությամբ՝ Միավորված ազգերի կազմակերպությունը հուլիսի 20-ը հայտարարել է Շախմատի համաշխարհային օր: Բոլորիս սրտանց շնորհավորում եմ Շախմատի համաշխարհային օրվա կապակցությամբ։ Սա այն մարզաձևերից է, որ միավորում է տարբեր երկրների՝ մրցահարթակ բերելով ոչ թե նրանց ֆիզիկական

Այսօրվանից մեկնարկում է բուհերի թափուր տեղերի մրցույթը

Այսօրվանից ընդունելության քննությունից դրական միավոր ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները կարող են մասնակցել թափուր տեղերի մրցույթին: Դիմորդները մասնագիտությունների նշումով նոր դիմում-հայտը կարող են Գնահատման և թեստավորման կենտրոն ուղարկել էլեկտրոնային (առցանց) եղանակով՝ dimord.am կայքի համապատասխան բաժնում, հուլիսի

ԿԳՄՍ նախարար Ա. Հարությունյանի այցը Տավուշի և Գեղարքունիքի մարզեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն աշխատանքային այցով եղել է Գեղարքունիքի և Տավուշի մարզերում: Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի ուղեկցությամբ նախարարն այցելել է վերջին շրջանում հակառակորդի կողմից հրետակոծված Այգեպար, Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր, Բերդ համայնքների դպրոցներ, ծանոթացել ապաստարանների

Ընդունելության քննությունների արդյունքները կամփոփվեն հուլիսի 18-ին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստը, որին մասնակցել են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորներ, նախարարության և Գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցիչներ։ Նիստի ընթացքում քննարկվել են 2020-2021 թթ.

ՀՀ կառավարության նիստի օրակարգ

Հուլիսի 16-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են հետևյալ հարցերը` Լուկաս Ջեյմս Ֆիշերին, Ալին Ֆուլլեր Հեսսին, Էնդրյու Մրֆի Չրաբասցին և Կրիս Քայլ Յանկուին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության

Առցանց սեմինար՝ նվիրված ուսանողների շրջանում «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագրի իրազեկմանը

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի կազմակերպած` Շվեդիայի կառավարության աջակցությամբ և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի գործընկերությամբ իրականացվող «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագրով առցանց սեմինար–հանդիպմանը, որին մասնակցում էին նաև Վանաձորի թիվ 5 ավագ դպրոցի սաները: Ա.

Հայտնի են լողափնյա վոլեյբոլի Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունների չեմպիոնները

Հուլիսի 7-11-ը «Գրանդ Սպորտ» մարզահամալիրում կայացել են լողափնյա վոլեյբոլի Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունները։ Մրցումային առաջին երեք օրերին տղամարդկանց 12 և կանանց 10 թիմերը պայքարել են ենթախմբերում, ապա, ըստ մրցակարգի, սկսվել են փլեյ-օֆֆ հանդիպումները։