Լուրեր
Առաջնախաղ.  «Բալետ Փարաջանով»՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ ու Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի նախաձեռնությամբ հոկտեմբերի 14-ին և 15-ին՝ ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա «Բալետ Փարաջանով» ժամանակակից խորեոգրաֆիկ-բալետային ներկայացումը:

Աշխատաժողով՝ «ԵՄ-Հայաստան մշակութային կապերի ամրապնդում» խորագրով

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում այսօր տեղի է ունեցել «ԵՄ-Հայաստան մշակութային կապերի ամրապնդում» խորագրով աշխատաժողովը, որը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ կազմակերպել էր Եվրոպական միությունը: Նախօրեին աշխատաժողովի մեկնարկի հանդիսավոր ընդունելությանը մասնակցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Հայաստանում

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Գորիս

Գորիսի պետական քոլեջը նշում է հիմնադրման 100-ամյակը: Այդ առիթով Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կազմակերպված հոբելյանական միջոցառմանը ներկա է եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նախարարը շնորհավորել է քոլեջի

Շարունակվում է «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարի հայտագրումը

Հոկտեմբերի 19-ին Փարաքար-Էջմիածին մայրուղում չորրորդ անգամ անցկացվելիք «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարի հայտագրումը կշարունակվի մինչև հոկտեմբերի 17-ը: Մրցաշարին կարող են մասնակցել ֆիզիկական համապատասխան պատրաստվածություն, ինչպես նաև առողջության վերաբերյալ համապատասխան տեղեկանք ունեցող քաղաքացիները, որոնք պետք է հայտագրվեն

Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է առաջին բաց մանկական Դելփյան խաղերին

Ղրղզստանի Հանրապետության մայրաքաղաք Բիշքեկում տեղի են ունեցել ԱՊՀ պետությունների առաջին բաց մանկական Դելփյան խաղերը՝ դասական, ազգային և ժամանակակից արվեստի տեսակների տասնմեկ անվանակարգերում: ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայկական ազգային Դելփյան կոմիտեի մասնագիտական ընտրությամբ առաջին բաց մանկական Դելփյան խաղերին մասնակցել

Անդամակցություն Համաշխարհային հակադոպինգային գործակալության  հիմնադիր խորհրդին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հոկտեմբերի 9-ին Եվրոպայի Խորհրդի կողմից նշանակվել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) հիմնադիր խորհրդի անդամ՝ 3 տարի ժամկետով: Այս պաշտոնում նա ներկայացնելու է Եվրոպայի խորհուրդը: WADA-ի 42 անդամներից բաղկացած

Դանիել Դանիելյանն ընդունել է Իրաքի դեսպանության գործերի  ժամանակավոր հավատարմատարին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն ընդունել է Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալի Աբդուլքարեմ Ուտավիին: Դանիել Դանիելյանը ողջունել է դեսպանին և երկու ժողովուրդների հազարամյա պատմության ու մշակութային առնչությունների համատեքստում կարևորել Հայաստանի և

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում կիրականացվի «Սասունցի Դավիթ» գորգի շոշափելի պատկերի շնորհանդեսը 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Թանգարանային ծրագրեր և միջոցառումներ» դրամաշնորհային ծրագրի շրջանակում «Սարեր» մշակութային կազմակերպությունը հոկտեմբերի 10-ին՝ ժամը 15:00-ին, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում կիրականացնի «Խոսող կտավներ» ներառական նախագծի «Սասունցի Դավիթ» գորգի շոշափելի պատկերի շնորհանդեսը:

Կարեն Գիլոյանը Պորտուգալիայում մասնակցել է ԵԽ՝ սպորտի համար պատասխանատու նախարարների 18-րդ համաժողովին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հոկտեմբերի 8-10-ը Պորտու քաղաքում մասնակցել է ԵԽ՝ սպորտի համար պատասխանատու նախարարների 18-րդ համաժողովին: ՀՀ պատվիրակության ղեկավար, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը համաժողովի ընթացքում հանդես է եկել ելույթով և