Լուրեր
«100 գաղափար Հայաստանի համար». 5 անվանակարգում ներկայացվել է 54 հայտ

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների համահայկական մրցույթի կազմկոմիտեի հերթական նիստը, որը վարել է Երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Զարա Ասլանյանը: «100 գաղափար Հայաստանի համար»

Գիտական ենթակառուցվածքների և նյութատեխնիկական բազայի արդիականացման համար հատկացվել է մոտ 3 միլիարդ դրամ

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել է գիտության ոլորտում ենթակառուցվածքների, նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցություն տրամադրելու մրցույթի շահառուների ցանկը: Այս տարի գիտական կազմակերպությունների նյութատեխնիկական բազայի արդիականացման համար տրամադրվել է աննախադեպ ֆինանսավորում՝ շուրջ 2 միլիարդ 933

Իրազեկման ակցիա՝ «Առողջ անվտանգ ապրելակերպի կողմնացույց»

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ու «Զարգացում և համագործակցություն» հիմնադրամի, «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ՝ «Նարեկացի» արվեստի միությունում տեղի է ունեցել «Առողջ և անվտանգ ապրելակերպի կողմնացույց» խորագիրը կրող միջոցառումը։ Այն նպատակաուղղված էր լսողության խնդիրներ ունեցող երիտասարդների շրջանում

«Ակադեմիկոս Հովսեփ Օրբելու գիտական ժառանգությունը» խորագրով գիտաժողով՝ նվիրված ականավոր գիտնականի 135-ամյակին

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Օրբելի եղբայրների տուն-թանգարանը ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի հետ անցկացրել է «Ակադեմիկոս Հովսեփ Օրբելու գիտական ժառանգությունը» խորագրով գիտաժողով: Այն նվիրված էր ականավոր գիտնականի 135-ամյակին:

«Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին մասնակցությունը կխթանի մշակութային և ստեղծագործ ոլորտների մրցակցությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և Եվրոպական միության նորարարության, հետազոտության, մշակույթի, կրթության և երիտասարդության հարցերով հանձնակատար Մարիա Գաբրիելը ստորագրել են ««Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին (2021-2027 թթ.) ՀՀ մասնակցության մասին» համաձայնագիրը: Ըստ համաձայնագրի՝ Հայաստանը՝

«Ապագա կայունության ղեկավարներ» ծրագրին մասնակցելու հրավեր

Աբու Դաբիի Ապագայի էներգիայի կազմակերպությունը (Մասդար) առաջարկում է բարձր առաջադիմությամբ 5 ուսանողների մասնակցել «Ապագա կայունության ղեկավարներ» ծրագրի 5-րդ թողարկմանը: Ծրագիրը կոչված է կրթելու և մոտիվացնելու ուսանողներին ու երիտասարդ մասնագետներին՝ դառնալու կայունության առաջնորդների հաջորդ սերունդը, որը կարող է առաջ

«Գիտության արդի մոտեցումներ. գիտաչափություն» խորագրով աշնանային միջազգային դպրոց՝ ունկնդիրների լայն շրջանակի համար

Հոկտեմբերի 27-28-ը ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի գիտական տեղեկատվության վերլուծության և մոնիթորինգի կենտրոնն անցկացնելու է գիտաչափությանը նվիրված երրորդ աշնանային միջազգային դպրոցը՝ «Գիտության արդի մոտեցումներ․ գիտաչափություն» խորագրով։ Դպրոցի մասնակիցները գիտաչափության վերաբերյալ տեսական և գործնական գիտելիքներ ձեռք կբերեն

Հայ-վրացական գիտական համագործակցություն. ԵՄ «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության ծրագրին կներկայացվեն համատեղ հայտեր

ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի և Վրաստանի Շոթա Ռուսթավելիի անվան գիտության ազգային հիմնադրամի միջև ստորագրվել է «Գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության մասին» հուշագիր: Հուշագրի նպատակն է ձևավորել ու հետագայում նաև ամրապնդել Հայաստանի և Վրաստանի գիտնականների ու գիտահետազոտական խմբերի միջև

Մեկնարկում է «ՀՀ 2023 թ. երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի SMS քվեարկության փուլը

2022 թ. հոկտեմբերի 26-ից մեկնարկում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից կազմակերպվող «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի կարճ հաղորդագրությամբ (SMS) քվեարկության փուլը։ ՀՀ 2023 թվականի երիտասարդական մայրաքաղաք տիտղոսի համար հայտ է ներկայացրել