Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի պայմաններում թշնամու ԱԹՍ֊ների վերջին օրերի հարվածների հետևանքով վնասվել են Գեղարքունիքի մարզի Սոթք և Կութ համայնքների միջնակարգ դպրոցները։ Հարվածների ալիքից կոտրվել են ուսումնական հաստատությունների պատուհանների ապակիները, պատերին առաջացել են ճաքեր։ Բարեբախտաբար, դպրոցների վարչական անձնակազմը և այլ աշխատակիցներ չեն
2020 թվականի հոկտեմբերի 16-ին տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից-պետությունների Երիտասարդության հարցերի խորհրդի հերթական նիստն առցանց հարթակում, որին մասնակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նիստի ընթացքում ներկայացվել են երիտասարդական քաղաքականության շրջանակում ամենամյա համագործակցության ծրագրերը,
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ օտարերկրյա պետություններում գործող մի շարք հայագիտական միավորումների և կենտրոնների ներկայացուցիչների հետ տեղի է ունեցել հեռավար հանդիպում։ Ներկայացվել են սեպտեմբերի 27-ից Արցախում Թուրքիայի հովանավորությամբ և աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ պատերազմական գործողությունները, ռազմական ագրեսիային
Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով տուժում են նաև երեխաները. հոկտեմբերի 15-ի դրությամբ, Արցախի Հանրապետությունում իր բնակության վայրում սպանվել է 9-ամյա մեկ աղջիկ։ Նրա 2 տարեկան եղբայրը ստացել է ծանր մարմնական վնասվածքներ՝ Մարտունի քաղաքի հրետակոծության ժամանակ: Ադրբեջանի ուժգին հրետակոծության պատճառով ԱՀ-ի
Հայաստանի բուհերը և Գիտությունների ազգային ակադեմիան արտերկրի գործընկերներին ներկայացնում են թուրքադրբեջանաահաբեկչական կոալիցիայի սանձազերծած լայնամասշտաբ պատերազմի մասին իրականությունը` կոչ անելով համարժեք գնահատական տալ թշնամու ագրեսիային: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում վերջին կես ամսվա ընթացքում կորոնավիրուսային հիվանդության տարածման միտումը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հանրակրթական ուսումնական հաստատություններում, ինչպես նաև արվեստի կենտրոններում և մարզադպրոցներում ուսումնական գործընթացը դադարեցնում է 2 շաբաթով՝ առաջ բերելով ԿԳՄՍ նախարարի հրամանով
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթական ուսումնական հաստատությունների կոլեգիալ կառավարման մարմնի` խորհրդի ձևավորման կարգում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Դպրոցի կառավարման գործընթացն առավել արդյունավետ և օբյեկտիվ իրականացնելու, խորհուրդների հետագա անկախ, անկաշկանդ և
Եվրոպական միության «Էրազմուս+» շրջանակում իրականացված «Հայաստանյան բուհերի միջազգայնացման խթանման ռազմավարություն (BOOST)» դրամաշնորհային ծրագիրն ամփոփվել է սեպտեմբերի 12-ին կայացած առցանց համաժողովում: 2016 թվականից մեկնարկած ծրագրի նպատակն է խրախուսել ՀՀ բարձրագույն կրթության հետագա միջազգայնացումը՝ մշակելով ազգային և ինստիտուցիոնալ քաղաքականության շրջանակ և
Արցախա-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտից Թուրքիայի գործուն աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետության ավելի քան 24 հազար երեխա զրկվել է կրթության իրավունքն իրացնելու հնարավորությունից՝ դպրոց հաճախելուց: Չնայած ստանձնած միջազգային պարտավորություններին՝ Ադրբեջանը շարունակում