Լուրեր
Մարմնամարզության ԵԱ. Հայաստանի 4 ներկայացուցիչ դուրս է եկել եզրափակիչ

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի 5 անդամներից 4-ը Մյունխենում ընթացող Եվրոպայի առաջնությունում հաղթահարել են որակավորման փուլն ու դուրս են եկել եզրափակիչ: Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպական խաղերի հաղթող Արթուր Դավթյանը հաղթահարել է հենացատկ և նժույգթափեր վարժությունների որակավորման փուլը: Ի

Քննարկվել են hանրակրթության ոլորտի բարեփոխումները

Օգոստոսի 17-18-ը Ծաղկաձորում տեղի է ունեցել «Հանրակրթության ոլորտի բարեփոխումները» խորագրով արտագնա խորհրդակցություն, որին մասնակցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։ Խորհրդակցությանը ներկա են եղել նաև ԿԳՄՍՆ հանրակրթության, զարգացման ծրագրերի և մոնիթորինգի, անձնակազմի կառավարման, իրավաբանական, ֆինանսաբյուջետային վարչությունների, լիցենզավորման գործակալության, Կրթության

Ազատ ոճային ըմբիշները 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել Մ20 տարեկանների աշխարհի առաջնությունում

Ազատ ոճային ըմբիշները Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացված աշխարհի Մ20 տարեկանների առաջնությունում 2 մեդալ են նվաճել՝ 1 արծաթե և 1 բրոնզե: Աշխարհի երիտասարդական առաջնության փոխչեմպիոնի տիտղոսը նվաճել է Մուշեղ Մկրտչյանը, իսկ բրոնզե մեդալակիր է դարձել Սերգեյ Սարգսյանը: Մկրտչյանը 79 կգ

Համահայկական կրթական խորհրդաժողովում քննարկվում են Սփյուռքի հայկական կրթօջախների հիմնահարցերը

Օգոստոսի 16-21-ն Աղվերանում անցկացվում է Համահայկական կրթական 10-րդ խորհրդաժողովը, որը միավորել է Սփյուռքի հայկական կրթօջախների ներկայացուցիչներին՝ բարձրաձայնելու կրթական ոլորտում հայապահպանության արդի խնդիրներն ու դրանց լուծման ճանապարհները: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Համահայկական կրթական խորհրդաժողովներ կազմակերպում է

Տեղեկություն «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարի մասնակիցների համար

«ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարի մասնակիցներն օգոստոսի 23-ին մրցավայր՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնք (նախկին Շորժա) կմեկնեն գնացքով: Մրցաշարի մասնակիցներն, ինչպես նաև նրանց ուղեկցող անձինք ու հարազատները, մրցավայր կուղևորվեն Երևանի Սասունցի Դավիթ կայարանից ժամը 08:15 րոպեին: Այն մասնակիցները,

Կառավարման մարմնի՝ խորհրդի անդամների վերապատրաստում

ԿԶՆԱԿ հիմնադրամի կողմից կազմակերպվել են վերապատրաստման դասընթացներ, որոնք նախատեսված են պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անդամների համար: Դասընթացին մասնակցել են 71 մասնագետներ Երևանից և ՀՀ մարզերից: Օգոստոսի 15-ից մինչև

Սահմանվել է խելամիտ հարմարեցումներ ապահովելու կարգը՝ ի նպաստ համընդհանուր ներառականության

ՀՀ կառավարության 2022 թվականի օգոստոսի 11-ի N 1265-Ն որոշմամբ՝ սահմանվել է Խելամիտ հարմարեցումներ ապահովելու կարգը, որում մեծ դեր է վերապահված կրթության ոլորտում համընդհանուր ներառականության ապահովմանը՝ որպես կրթական քաղաքականության առաջնային ուղղություն: Որոշումն ուժի մեջ կմտնի

Շարունակվում են հանրակրթական ուսհաստատությունների տնօրենների և տնօրենի տեղակալների վերապատրաստումները

ԿԶՆԱԿ հիմնադրամը շարունակում է իրականացնել ՀՀ ուսումնական հաստատությունների տնօրենների և տնօրենի տեղակալների վերապատրաստումները: Ամռան ամիսներին վերապատրաստվել են ավելի քան 1940 տնօրեններ և տնօրենի տեղակալներ: Վերապատրաստումները շարունակվելու են մինչև սեպտեմբերի 15-ը, նախատեսվում է վերապատրաստել հանրապետության բոլոր պետական

Ըմբշամարտի երիտասարդական ԱԱ. Մուշեղ Մկրտչյանը եզրափակչում է, Հայկ Պապիկյանը կպայքարի բրոնզե մեդալի համար

Ազատ ոճային ըմբիշ, 79 կգ քաշային Մուշեղ Մկրտչյանը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող աշխարհի երիտասարդական առաջնությունում դուրս է եկել եզրափակիչ և կպայքարի ոսկե մեդալի համար: Մկրտչյանը 1/8 եզրափակչում գոտեմարտել է շվեյցարացի ըմբիշի հետ և 9:0 հաշվով հաղթանակ տարել, քառորդ