Լուրեր
Հայաստանում 2020-2021 ուսումնական տարում կանցկացվի Հայկական համադպրոցական գիտության փառատոն

Մասնակցության համար անհատական կամ հետազոտական խմբերը (մինչև 3 աշակերտ), գիտական ղեկավարի աջակցությամբ, ուսումնական տարվա ընթացքում պետք է իրականացնեն իրենց առաջադրած գիտահետազոտական ծրագիրը, որը եզրափակիչ փուլում կգնահատի մասնագիտական հանձնաժողովը։ Այդ փուլը հաղթահարած մասնակիցներն իրենց ծրագրերն առցանց կներկայացնեն Միջազգային գիտատեխնիկական փառատոնին

Մհեր Մկրտչյանի արխիվը հանձնվել է  Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանին

Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանն աշխատանքային տարին ամփոփել է կարևոր համալրումով: Մեծանուն դերասան, ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի այրին՝ Թամար Հովհաննիսյանը, թանգարանին է հանձնել Մհեր Մկրտչյանին առնչվող փաստաթղթերի և թանգարանային առարկաների իր հավաքածուն: Մ. Մկրտչյանի հիշատակի

Հայտնի են Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի չեմպիոնները

Դեկտեմբերի 23-25-ը Երևանի «Դինամո» մարզադահլիճում կայացել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը։ Այս տարի Հայաստանի չեմպիոնի կոչման համար պայքարել է 78 մարզիկ, ընդ որում՝ մի շարք առաջատար ըմբիշներ, որոնք վերջերս մասնակցել են Բելգրադում կայացած Աշխարհի գավաթի

Է. Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 7-րդ մրցույթ-փառատոնի 10 լավագույնները պարգևատրվել են

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում այսօր տեղի է ունեցել Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 7-րդ մրցույթ-փառատոնի լավագույն տասը մասնակիցների պարգևատրման արարողությունը: Պատվոգրերը հանձնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Միջոցառմանը ներկա են գտնվել նաև Կոմպոզիտորների միության նախագահ Արամ

Ղևոնդ Ալիշանի ծննդյան 200-ամյակին նվիրված շնորհանդես-միջոցառում ԿԳՄՍՆ-ում

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում այսօր տեղի է ունեցել Ղևոնդ Ալիշանի ծննդյան 200-ամյակին նվիրված շնորհանդես-միջոցառում: Շնորհանդեսի շրջանակում ներկայացվել են նախարարության աջակցությամբ և Վենետիկի Մխիթարյան միաբան, Հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանի ուսումնասիրությամբ հրատարակված Ղևոնդ Ալիշանի նամակների առաջին հատորը և նախարարության դրամաշնորհային ծրագրով

Կամերային երաժշտության երեկո՝ ի զորակցություն վիրավոր զինծառայողների

Յուրաքանչյուրիս օգնությունը կարևոր է Արցախյան պատերազմում ծանր վիրավորված զինծառայողներին զորակցելու համար։ Այդ նպատակով դեկտեմբերի 25-ին՝ ժամը 17:00-ին, Արամ Խաչատրյանի տուն֊-թանգարանում տեղի կունենա բարեգործական համերգ՝ վիրավոր զինվորներին աջակցելու նպատակով: Կամերային երաժշտության երեկոյի ընթացքում ելույթ կունենան Երևանի