Լուրեր
Պետական ֆինանսավորում կտրվի Սևանա լիճը ճահճացումից փրկելու համար

Կստեղծվի նոր մոդելային սարք, որով Սևանա լճի ծաղկման փուլում ափամերձ աղտոտված տարածքները կմաքրվեն լրացուցիչ օրգանական նյութերից՝ նվազեցնելով էվտրոֆացման (կամ ճահճացման) գործընթացը և կենսածին տարրերի քանակը լճում: Նախագիծը ֆինանսավորում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեն

ԱՊՀ երկրների առաջին խաղեր. 2 բրոնզե մեդալ՝ մուայթայ մարզաձևից

Կազանում ընթացող ԱՊՀ երկրների առաջին խաղերում ավարտվել է մուայթայի (թաիլանդական բռնցքամարտ) մրցաշարը: Հայաստանն այս մարզաձևում ուներ 5 ներկայացուցիչ, որոնցից 2-ը դարձել են մրցանակակիր: Բրոնզե մեդալ են նվաճել Արթուր Պողոսյանը (54 կգ) և Լուսի Տեր-Դավթյանը (63,5 կգ): Այսպիսով, Հայաստանն

Հայաստանը ևս 4 մեդալ է նվաճել ԱՊՀ երկրների առաջին խաղերում

Կազանում անցկացվող ԱՊՀ երկրների առաջին խաղերում հայ մարզիկներն արդեն 5 արծաթե և 4 բրոնզե մեդալ են նվաճել, ևս 2 բրոնզե մեդալ երաշխավորված է մուայթայ մարզաձևում: Սեպտեմբերի 7-ին ավարտվել է սամբոյի մրցաշարը, որտեղ Հայաստանն ուներ 6 ներկայացուցիչ: Նրանցից 3-ը՝ Դավիթ

«Ձեր միջոցով պետք է գրանցենք մեր լավագույն հաղթանակները». Վահրամ Դումանյանը Կազանում հանդիպել է հայ մարզիկների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաք կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է ԱՊՀ երկրների առաջին խաղերին մասնակցող հայ մարզիկների հետ: ԿԳՄՍ նախարարը, ողջունելով մարզաշխարհի ներկայացուցիչներին, նրանցից հետաքրքրվել է,

Քննարկվել են գիտական համագործակցության երկկողմ զարգացման հեռանկարները

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը հանդիպել է Հայաստանում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Կալին Անաստասովին՝ քննարկելու գիտական համագործակցության հեռանկարները, զարգացման ուղիները, ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող գիտական ոլորտները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ոչ միայն վերականգնել նախկինում ունեցած

Գևորգ Մանուկյանը՝ ԱՊՀ երկրների առաջին խաղերի արծաթե մեդալակիր

Հայաստանը 5-րդ մեդալն է նվաճել Կազանում ընթացող ԱՊՀ երկրների առաջին խաղերում: Կորեշ մարզաձևում արծաթե մեդալի է արժանացել Գևորգ Մանուկյանը: Նա 65 կգ քաշային կարգում երկու հաղթանակ է տոնել՝ առավելության հասնելով Աբդուրախմոն Էգամովի (Ուզբեկստան) և Նուրսուլթան Նուրսեյթովի

«Վարչապետի գավաթ». փոփոխություններ մրցման կանոնակարգում

Սեպտեմբերի 19-ին կայանալիք «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի կանոնակարգում կատարվել են որոշ փոփոխություններ: Մրցաշարին մասնակցելու պարտադիր պայմաններում կատարվել է լրացում: Ըստ այդմ՝ հեծանվավազքին մասնակցելու համար անհրաժեշտ է ունենալ բժշկի համապատասխան թույլտվություն կամ տեղեկանք առողջության վերաբերյալ և