Լուրեր
«Ներդրվել են բոլոր ջանքերը՝ աշխարհի առաջնությունը բարձր մակարդակով անցկացնելու համար». Ժաննա Անդրեասյանն ընդունել է Սամբոյի միջազգային ֆեդերացիայի նախագահին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Երևանում ընթացող սամբոյի աշխարհի առաջնության շրջանակում այսօր ընդունել է մարզաձևի միջազգային ֆեդերացիայի (FIAS) նախագահ Վասիլի Շեստակովին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվ

Սիրելի՛ գիտնականներ, գիտաշխատողներ, գիտական ոլորտի նվիրյալներ, Շնորհավորում եմ բոլորիդ Գիտության համաշխարհային օրվա կապակցությամբ, որը հայտարարվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից` հանուն խաղաղության և զարգացման: Ժամանակակից աշխարհի մարտահրավերները և մարդկության պատմության հետահայաց վերլուծությունը ևս մեկ անգամ հաստատում են,

«Անվտանգ  միջավայրի ապահովումը որակյալ կրթության կարևոր բաղկացուցիչ է». Արաքսիա Սվաջյան

Այսօր ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդես է եկել մամուլի ասուլիսով, որի ընթացքում ներկայացրել է նախադպրոցական հաստատությունների լիցենզավորման պահանջները: Նա պատասխանել է նաև ոլորտային մի շարք հարցերի վերաբերյալ ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին: Կամավոր ատեստավորման կարգում նախատեսվում

Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ քննարկվել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում Համաշխարհային բանկի մարդկային ռեսուրսների զարգացման գծով տարածաշրջանային տնօրեն Միխայիլ Ռուտկովսկիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի

Նախադպրոցական ծառայությունների լիցենզավորման համար դիմելիությունն այս պահին բավարար չէ.  Արաքսիա Սվաջյան

Նախադպրոցական կրթական ծրագրեր և ծառայություններ իրականացնող կազմակերպությունները մինչև 2023 թվականի դեկտեմբերի 30-ը պետք է դիմեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ գործունեության լիցենզավորման նպատակով: Գործընթացը սկսվում է համապատասխան կրթական ծրագրի ներկայացմամբ, որը սահմանված կարգով կտրամադրվի մասնագիտական փորձաքննության: Ներկայացված

Նախադպրոցական կրթական ծրագրերն ու ծառայությունները պետք է մինչև 2023 թ. դեկտեմբերի 30-ը գործունեության լիցենզիա ստանան

«Նախադպրոցական կրթության մասին» օրենքի փոփոխությամբ սահմանվել է, որ պարտադիր լիցենզավորման են ենթակա ոչ միայն նախադպրոցական այլընտրանքային (բացառությամբ՝ փորձարարական), լրացուցիչ կրթական ծրագրերը, այլև նախադպրոցական ծառայությունների ծրագրերը: ԿԳՄՍ նախարարի 2023 թվականի հոկտեմբերի 31-ի N 138-Ն հրամանով փոփոխություններ են կատարվել

Մեկնարկել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի sms քվեարկության փուլը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի կարճ հաղորդագրությամբ (SMS) քվեարկության փուլը սկսված է։ Նշենք, որ «ՀՀ 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք» տիտղոսի համար հայտ է ներկայացրել 5

Կառավարությունը հավանության է արժանացրել «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի նախագիծը

ՀՀ կառավարության նիստում այսօր հավանության է արժանացել «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի, ինչպես նաև հարակից մի շարք օրենքների փաթեթում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծերի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը, որը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով: Հարցը զեկուցել

Պետական ֆինանսավորմամբ 18 գիտական կազմակերպություն ձեռք կբերի 41 սարքավորում

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է գիտական կենտրոնները ժամանակակից սարքավորումներով վերազինելու նպատակով գիտական սարքերի/սարքավորումների գնման մրցույթի շահառուների ցանկը: Մրցույթի արդյունքում հայաստանյան 18 պետական գիտական կազմակերպություններ և բուհեր