ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն ընդունել է Հայաստանի սամբոյի պատանիների և երիտասարդների հավաքականի անդամներին, որոնք 1 ոսկե, 2 արծաթե և 5 բրոնզե մեդալ են նվաճել Ինդոնեզիայի Բոգոր քաղաքում անցկացված աշխարհի առաջնությունում: Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «Իմպրեսիոնիզմներ. պատմություններ եզրերից» միջազգային գիտաժողովի բացմանը և «Հովհաննես Ալխազյան. Վանից Փարիզ» խորհրդանշական ցուցահանդեսին: Գիտաժողովն անցկացվում է հոկտեմբերի 28-29-ը Հայաստանի ազգային պատկերասրահում՝ «Իմպրեսիոնիզմի երթուղիներ» ծրագրի շրջանակում: Գիտաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ԿԳՄՍ
Դպրոցականների շրջանում մշակութային ժառանգության պահպանության և ուսումնասիրության նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրություններ է ուղարկել հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրեններին: Գրությամբ դպրոցներին տրամադրվել է Պատմության և մշակույթի հուշարձանների տարածքում դպրոցականների վարքագծի ուղեցույցը և համապատասխան
Հայոց ցեղասպանության հուշահամալիրում և թանգարան-ինստիտուտում իրականացվող հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքները շարունակվում են բնականոն հունով։ Աշխատանքների առաջընթացին և կատարման որակին ծանոթանալու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հերթական այցն է կատարել հուշահամալիրի տարածք։ Նրան ուղեկցել
Հայտնի են ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր 2025» մրցույթի արդյունքները: Ըստ այդմ՝ ֆինանսավորման է երաշխավորվել 79 նախագիծ: Մրցույթն ուղղված է հայաստանյան գիտական և գիտատեխնիկական գործունեություն իրականացնող հաստատությունների
Երևանում հոկտեմբերի 24-25-ին անցկացվել է Հրաձգության Եվրոպայի կոնֆեդերացիայի (ESC) 30-րդ հոբելյանական ասամբլեան, որին մասնակցել են 47 երկրի շուրջ 110 պատվիրակ, ինչպես նաև շուրջ 50 պատվավոր հյուր։ Միջոցառմանը մասնակցել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ
ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ տեղի է ունեցել Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի հոբելյանական 160-րդ թատերաշրջանի բացման պաշտոնական արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը և ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Աճեմյանցիներին շնորհավորելով
ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում իրականացվել է «Երկեր և երգեր» նախագիծը։ Միջոցառումների շրջանակում Գյումրու Ավ․Իսահակյանի հուշատուն-թանգարանում ամփոփվել է Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հոբելյանական միջազգային գիտաժողովը՝ ներկայացվել են գիտական զեկույցներ, տեղի են ունեցել գրական
Օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի մեծահասակների առաջնությունում. հենացատկի վարժության եզրափակչում Դավթյանը 14,833 միավոր է վաստակել: Դավթյանը հենացատկի վարժության որակավորման փուլում վաստակել էր 14.566 միավոր