Լուրեր
Երիտասարդական հնարավորությունների նոր հարթակ. Գյումրիում բացվել է «Ընտանիքի անկյուն» ռեսուրսային կենտրոնը

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մայիսի 17-ին ներկա է եղել Գյումրիում «Ընտանիքի անկյուն» ռեսուրսային կենտրոնի պաշտոնական բացման արարողությանը: Կենտրոնը բացվել է Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի համատեղ ջանքերով՝ Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող

Քննարկվել է «ԵՄ-ն հանուն երիտասարդների․ ուսանողական ժողովրդավարություն հիմա» ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն այսօր ընդունել է երիտասարդական կազմակերպությունների մի խումբ ներկայացուցիչների: Հանդիպման ընթացքում քննարկվել է «ԵՄ-ն հանուն երիտասարդների․ ուսանողական ժողովրդավարություն հիմա» ծրագիրը, որի նպատակն է նպաստել երիտասարդների իրավունքների պաշտպանության բարելավմանը և ուսանողական

«Երիտասարդական ֆորում». կքննարկվեն առաջիկա 5 տարիներին երիտասարդության ոլորտի խնդիրները

Մայիսի 8-ին տեղի կունենա «Երիտասարդական ֆորում»-ի բացման արարողությունը: Ֆորումի նպատակներն են 2021-2025 թթ. ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության ռազմավարության մշակման գործընթացին երիտասարդներին ներգրավելը և երիտասարդների, երիտասարդական կազմակերպությունների ու երիտասարդական քաղաքականության մշակման համար պատասխանատու պետական գերատեսչության միջև երկխոսության հարթակ ստեղծելը: Բացման

Մրցույթ՝ Եվրոպայի խորհրդի երիտասարդական դեպարտամենտի կողմից փորձագետներ ներգրավելու համար

Եվրոպայի խորհրդի երիտասարդական դեպարտամենտը սկսել է «Enter» առաջարկությունների նախագծի մշակման աշխատանքներում փորձագետներ ներգրավելու գործընթացը։ «Enter» նախագիծը ներդրվել է Եվրոպայի խորհրդի կողմից` խթանելու երիտասարդների, մասնավորապես` սոցիալական բացառման, խտրականության և բռնության ենթարկված անձանց սոցիալական իրավունքների հասանելիությունը` տեղական,

Մրցույթ՝ «Երիտասարդները ուսումնասիրում և պահպանում են մշակութային և բնական ժառանգությունը աշխարհի մեծ գետերի շրջաններում» խորագրով

Ռուսաստանի Դաշնության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովը հրավիրում է Ասոցացված դպրոցների ցանցի անդամներին՝ մասնակցելու «Երիտասարդները ուսումնասիրում և պահպանում են մշակութային և բնական ժառանգությունը աշխարհի մեծ գետերի շրջաններում» խորագրով միջազգային երիտասարդական առցանց մրցույթին: Մասնակցելու համար պետք է ներկայացնել տեսահոլովակ «Փրկել գետերը», «Կենդանի

Կայացել է ԱՊՀ մասնակից-պետությունների երիտասարդության հարցերի խորհրդի հերթական նիստը

Ապրիլի 29–ին կայացել է ԱՊՀ մասնակից-պետությունների երիտասարդության հարցերի խորհրդի հերթական նիստն առցանց հարթակում, որին մասնակցել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նիստի ընթացքում ներկայացվել են երիտասարդական քաղաքականության շրջանակում ամենամյա համագործակցության ծրագրերը,

Կապանը՝ Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք. հանդիսավոր բացման արարողությունը՝ մայիսի 1-ին

Դեռևս 2019 թ.-ին Կապանը ճանաչվել է Հայաստանի Երիտասարդական մայրաքաղաք, սակայն համավարակով պայմանավորված՝ միջոցառումների ծրագիրը հետաձգվել է: Միջոցառումների պաշտոնական բացումը նախատեսվում է ս.թ. մայիսի 1-ին: Թեմայի շրջանակում այսօր «Արմենպրես» գործակալության սրահում տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի բանախոսներն էին ՀՀ

Երիտասարդների հիմնախնդիրներին նվիրված կլոր սեղան-քննարկում

ԿԳՄՍ նախարարությունը, Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը և «ԵՄ-ն հանուն երիտասարդության» (EU4Youth) ծրագիրն ապրիլի 13-15-ը հրավիրել են «Երիտասարդները Հայաստանում. երիտասարդների զբաղվածության, ձեռներեցության և մասնակցության ամրապնդում» խորագրով երեք նստաշրջանից բաղկացած կլոր սեղան առցանց քննարկում: Հանդիպմանը մասնակցել են երիտասարդների հիմնախնդիրներով զբաղվող