ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է իր հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, նախարար Ժաննա Անդրեասյանը: Նիստի օրակարգում ներառված էր երկու հարց՝ «Ընթերցանությունը՝ որպես կոգնիտիվ կարողությունները զարգացնելու գործիք ԿԶՆ հասանելիության
«Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագիծն այսօր քննարկվել է ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի կողմից հրավիրված խորհրդարանական լսումներում: Հիմնական զեկույցով հանդես է եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը՝ ներկայացնելով նախագծի հիմնական ուղղությունները:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարար Սեյեդ Ռեզա Սալեհի Ամիրիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր
Հանրակրթության բովանդակային բարեփոխումներն առաջին հերթին ուղղված են ուսումնառության արդյունքների բարելավմանը: Հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման շնորհիվ՝ կրթության որակի բարելավման դրական դինամիկա է արձանագրվել: Տավուշի մարզում չափորոշչի փորձարկման արտաքին գնահատման արդյունքներով 2 տարում գրանցվել է կրթական արդյունքի 6-ամսյա ավելացում:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հունաստանի Հանրապետության մշակույթի նախարար Ստիլիանի (Լինա) Մենդոնիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Հայաստանում Հունաստանի դեսպան Խրիստոս
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հրաման է ստորագրել նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման քննությունների կազմակերպման նպատակով: Նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար հավակնորդների փաստաթղթերը կընդունվեն 2024 թ. դեկտեմբերի 11-ից 2025 թ. հունվարի
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ, որը կազմակերպվում է armeps (www.armeps.am) էլեկտրոնային համակարգի միջոցով: Ընտրված կազմակերպությունը ներգրավված փորձագետների միջոցով պետք է իրականացնի դպրոցի տնօրենի զարգացման ծրագրին ներկայացված պահանջներին հավակնորդի զարգացման
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է դեսպանին
Ամփոփվել է 2024 թվականի ապրիլին հայտարարված գիտական սարքերի և սարքավորումների ձեռքբերմանն ուղղված՝ գիտական ստորաբաժանումների նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցություն տրամադրելու մրցույթը: Մրցույթի արդյունքներով ձեռք կբերվի 59 սարք՝ ընդհանուր մոտ 986 միլիոն դրամ