Լուրեր
Հունահռոմեական ոճի 3 ըմբիշ դուրս է եկել Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ

Բուդապեշտում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարի դուրս եկած հայ 4 ըմբիշներից 3-ը դուրս են եկել կիսաեզրափակիչ: 55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը քառորդ եզրափակչում 0:5 հաշվով պարտվելուց հետո կամային որակներ է դրսևորել և 6:5 հաշվով հաղթանակ տարել

Դրամաշնորհային մրցույթ՝ «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք»

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել է «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» դրամաշնորհի հատկացման մրցույթ: Մրցույթն իրականացվում է 2014 թվականից ի վեր, և դրա մասնակիցներն են ՀՀ քաղաքային համայնքները կամ քաղաքային համայնքների մեջ մտնող առանձին քաղաքները։ Մրցույթին մասնակցության հայտերն

Փոփոխվել են «Հայոց լեզու» և «Հայ գրականություն» առարկաների օլիմպիադաների հանրապետական փուլի ժամկետները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով փոփոխություն է կատարվել դպրոցականների 2021-22 ուսումնական տարվա առարկայական օլիմպիադաների մարզային (Երևանի քաղաքային), հանրապետական փուլերի ժամկետները հաստատելու մասին հրամանում: Ըստ այդմ՝ մարտի 20-22-ին նախատեսված «Հայոց լեզու» առարկայի օլիմպիադայի հանրապետական

«Եվրոպայի կրկնակի չեմպիոնությունը լուրջ նվաճում է». Կարեն Գիլոյանը դիմավորել է Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականին

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը 1 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալով վերադարձել է Հունգարիայում անցկացված Եվրոպայի առաջնությունից: Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանին, արծաթե մեդալակիր Արման Անդրեասյանին և բրոնզե մեդալակիր Մանվել Խնձրցյանին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը և «ՀայՓոստ»-ը հուշագիր են ստորագրել

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Եղիազար Վարդանյանը և «ՀայՓոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը ստորագրել են համագործակցության հուշագիր: Նոր համագործակցությունը արդյունավետ հարթակ կծառայի համատեղ ծրագրերի իրականացման համար, կնպաստի ուսանողների կրթության որակի բարձրացմանը, ինչպես նաև գործնական

Կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարը. մանրամասներ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել են «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարի կանոնակարգն ու մասնակցության հայտը: Ըստ այդմ` ՀՀ-ում լող մարզաձևի և առողջ ապրելակերպի մասսայականացման նպատակով 2022 թվականի

«Ուրարտուն» բասկետբոլի Ա-լիգայի սուպերգավաթակիրն է

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացել է Հայաստանի բասկետբոլի սուպերգավաթի «Ուրարտու»-«Էրեբունի» հանդիպումը, որն ավարտվել է «Ուրարտուի»՝ 111:105 հաշվով հաղթանակով: «Ուրարտուն» վերջին անգամ Հայաստանի սուպերգավաթակիր էր դարձել 2019 թվականին։ Հանդիպման ամենաարժեքավոր բասկետբոլիստ է դարձել Դուան Ուայթն «Ուրարտուից»: Նա վաստակել է

Կայացել է Հայաստանի հաշմանդամային բազկամարտի 2022 թ. առաջնությունը

Հայաստանի Հանրապետության հաշմանդամային սպորտի ֆեդերացիան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ անցկացրել է Հայաստանի հաշմանդամային բազկամարտի 2022 թ. առաջնությունը: Մրցաշարին մասնակցել է հաշմանդամություն ունեցող 73 մարզիկ՝ 7 աղջիկ և 66 տղա՝ Հայաստանի բոլոր մարզերից, ինչպես նաև Արցախի

Ուսման հրավեր՝ Սլովակիայում սովորելու համար

Սլովակիայի Հանրապետության կառավարությունը հայտարարել է Ազգային կրթաթոշակային ծրագիր (NSP)՝ ուսանողների, հետազոտողների, համալսարանների դասախոսների և արվեստագետների համար: Կրթաթոշակային ծրագիրը ֆինանսավորում է Սլովակիայի Հանրապետության կրթության, գիտության, հետազոտությունների և սպորտի նախարարությունը: Դիմումների