Լուրեր
Դրամաշնորհային ծրագիր` «Հայ գրականությունը թարգմանություններում»

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն իրականացնում է «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը, որով աջակցում է արտերկրի այն հրատարակչություններին, որոնք ցանկանում են իրենց երկրում օտար լեզվով հրատարակել հայ դասական կամ ժամանակակից գրականություն:

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկը վերադարձել է Չինաստանի մեծ շրջագայությունից

ՀՀ ԿԳՄՍ նախարության աջակցությամբ 2019 թվականի դեկտեմբերի 25-ից 2020 թվականի հունվարի 10-ը Չինաստանում անցկացվել են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հյուրախաղերը: «Հյուրախաղերի այս տասնհինգ օրերի ընթացքում դուք մեծ ներդրում կատարեցիք հայ-չինական մշակութային հարաբերությունների զարգացման գործում»: Այսպիսի խոսքերով է դիմել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ

Հայաստանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության միջազգային բյուրոյի խորհրդի ղեկավար կոմիտեի նախագահ 2020-2021թթ. համար

2019 թ. նոյեմբերի 21-ին Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 40-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության միջազգային բյուրոյի խորհրդի (2019-2023թթ. ժամանակահատվածի համար) և Գլխավոր կոնֆերանսի իրավական կոմիտեի անդամ (41-րդ նստաշրջանի համար)։ 2020 թ. հունվարի 21֊ին Ժնևում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության միջազգային բյուրոյի խորհրդի

«Կենսունակ ժառանգություն». անդրադարձ հայկական ոչ նյութական մշակութային ժառանգությանը

ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Հարավարևելյան Եվրոպայի ոչ նյութական մշակութային ժառանգության Սոֆիայի տարածաշրջանային կենտրոնի նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մասնակցությամբ լույս է տեսել «Կենսունակ ժառանգություն» ամսագրի հերթական համարը, որը նվիրված է «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին»

ԿԳՄՍ նախարարը Լոնդոնում այցելել է «Տորիանո» տարրական դպրոց

Համաշխարհային կրթական համաժողովին մասնակցելու նպատակով Լոնդոնում գտնվող ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ու նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն այցելել են «Տորիանո» տարրական դպրոց: Նախարարը ծանոթացել է կրթական ծրագրի STEM բաղադրիչին, դպրոցի տնօրինության հետ քննարկել համայնքահեն կրթական ծրագրի ձևավորման կարևորությունը: Միացյալ Թագավորության այս տարրական

Հուշ-ցերեկույթ` նվիրված Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 101-ամյակին

Սիլվա Կապուտիկյանի ծննդյան տարեդարձի առիթով Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի և նույն թանգարանի մասնաճյուղ Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի նախաձեռնությամբ Կոմիտասի անվան պանթեոնում Սիլվա Կապուտիկյանի շիրմի մոտ տեղի է ունեցել հիշա­տակի խնկարկման արարողություն: Հիշատակի արարողությանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը մեկնել է Լոնդոն՝ մասնակցելու Համաշխարհային կրթական ֆորումին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը և նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը Միացյալ Թագավորության կրթության պետական նախարար Դամիան Հայնդզի հրավերով մեկնել են Լոնդոն՝ հունվարի 20-22-ը մասնակցելու Համաշխարհային կրթական համաժողովին։ 2013 թվականից ի վեր Համաշխարհային կրթական ֆորումը կրթության

«Արմաթ» լաբորատորիաների և Կառավարության համագործակցության մասին` թվերով

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ծրագրի իրականացմանը պետական բյուջեից ֆինանսական միջոցների հատկացումը սկսվել է 2014 թվականից: ՀՀ պետական բյուջեով «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ-ին նախատեսվել է տրամադրել շուրջ՝ 2014 թվականին` 14, 4 մլն դրամ 2015 թվականին` 23,4 մլն հազար դրամ 2016 թվականին`

Հայ դպրոցականները՝ Ժաուտիկովյան միջազգային 16-րդ օլիմպիադայի մեդալակիրներ

Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի և «Քվանտ» վարժարանի սաները 2020թ. հունվարի 8-14-ը մասնակցել են Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի ունեցած Ժաուտիկովյան միջազգային 16-րդ օլիմպիադային: Օլիմպիադան կազմակերպվում է «Մաթեմատիկա», «Ֆիզիկա» և «Ինֆորմատիկա» առարկաներից: «Ինֆորմատիկա» առարկայից ոսկե մեդալի է արժանացել «Քվանտ» վարժարանի 11-րդ