Լուրեր
Մեկնարկում է Երևանի Շեքսպիրյան 16-րդ միջազգային թատերական փառատոնը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, «ՄԵՆՔ» բարեգործական հասարակական կազմակերպության հովանավորությամբ, «Գալյա Նովենց» մշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ հոկտեմբերի 17-22-ը կանցկացվի Երևանի Շեքսպիրյան 16-րդ միջազգային թատերական փառատոնը։ Այս տարի փառատոնը կհյուրընկալի 10 երկրի ավելի քան 250 մասնակցի և հյուրի, այդ թվում՝

Արաբական Միացյալ Էմիրությունների պատվիրակության պաշտոնական այցը՝ Հայաստան

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրավերով հոկտեմբերի 17-21-ը պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում կգտնվի Արաբական Միացյալ Էմիրությունների պատվիրակությունը, որի կազմում են Շարժայի ժառանգության ինստիտուտի նախագահ Նորին Գերազանցություն դոկտոր Աբդուլ Ազիզ Ալ-Մուսալլամը, նույն ինստիտուտի միջազգային կապերի տնօրեն Ահմեդ Ալ-Դահը և միջազգային կապերի

Հանրային քննարկման է դրվել «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի նախագիծը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի, ինչպես նաև հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

Ավարտվել են ««Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցի տարածքում իրականացվող պեղումները

Հայաստանի նշանավոր ամրոցներից մեկի` ««Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցի տարածքում 2022 թվականի մայիսից մեկնարկած պեղումները և հնագիտական հետազոտություններն ավարտվել են։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվերով և առանձին դրամաշնորհով՝ բերդաքաղաքի վերականգնման և բարեկարգման ծրագրի շրջանակում պեղումներն իրականացրել է «Պատմամշակութային ժառանգության

Երևանում կայացել է աշխարհահռչակ դիրիժոր Թեոդոր Կուրենտզիսի ղեկավարած համերգը

Առաջին անգամ Հայաստանում հյուրախաղերով հանդես են եկել աշխարհահռչակ դիրիժոր Թեոդոր Կուրենտզիսը, «musicAeterna» նվագախումբը, երգչախումբը, պարային խումբը և «musicAeterna byzantina» երգչախումբը: Թեոդոր Կուրենտզիսի ղեկավարությամբ առաջին համերգը տեղի է ունեցել հոկտեմբերի 14-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Ծրագրում՝ Պյոտր Իլյիչ Չայկովսկի՝ «Ֆրանչեսկա դա

Հանրային քննարկման է ներկայացվել նախադպրոցական կրթական ծառայությունների լիցենզավորման կարգի նախագիծը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «e-draft.am» հարթակում հանրային քննարկման է ներկայացրել «Լիցենզավորման ենթակա նախադպրոցական կրթական ծրագրին և ծառայությանը ներկայացվող պահանջները սահմանելու մասին» կարգի նախագիծը: Նախագծով սահմանվում են լիցենզավորման ենթակա նախադպրոցական կրթական ծառայությանը ներկայացվող պահանջները, որոնք

«Գրքարվեստ» միջազգային մրցույթում Հայաստանն արժանացել է մրցանակային պատվավոր տեղերի

Հոկտեմբերի 14-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից-պետությունների «Գրքարվեստ» միջազգային 19-րդ մրցույթի տարբեր անվանակարգերում մրցանակների արժանացած հայաստանյան հրատարակիչների մրցանակաբաշխության արարողությունը: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը շնորհավորել է մրցանակակիրներին հաղթանակի կապակցությամբ և ուրախությամբ փաստել վերջին ժամանակաշրջանում գրահրատարակչության

Հայտնի են դպրոցականների արձակուրդների օրերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատված հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2022-2023 ուսումնական տարիների օրինակելի ուսումնական պլաններում սահմանվել են դպրոցականների արձակուրդների օրերը: 2022-2023 ուսումնական տարում 3-12-րդ դասարանների սովորողներին

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը «Էրազմուս+» ծրագրի շրջանակում հանդիպել է եվրոպական բուհերի ներկայացուցիչների հետ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը հանդիպել է Եվրոպական միության «Էրազմուս+» ծրագրի շրջանակում Հայաստան ժամանած եվրոպական բուհերի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են «Հայաստանում և Ղրղզստանում աշխարհագրական տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հետբուհական միջառարկայական կրթական ծրագրերի մշակում