Հաշվի առնելով բազմաթիվ ուսուցիչների մտահոգությունները և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ուղարկված դիմումները՝ տեղեկացնում ենք, որ ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցում կատարվել են փոփոխություններ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2025 թվականի հոկտեմբերի 27-ի N 2514-Ա/2 հրամանով։ Ատեստավորման
Հայտնի են ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր 2025» մրցույթի արդյունքները: Ըստ այդմ՝ ֆինանսավորման է երաշխավորվել 79 նախագիծ: Մրցույթն ուղղված է հայաստանյան գիտական և գիտատեխնիկական գործունեություն իրականացնող հաստատությունների
ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ տեղի է ունեցել Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի հոբելյանական 160-րդ թատերաշրջանի բացման պաշտոնական արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը և ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Աճեմյանցիներին շնորհավորելով
ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում իրականացվել է «Երկեր և երգեր» նախագիծը։ Միջոցառումների շրջանակում Գյումրու Ավ․Իսահակյանի հուշատուն-թանգարանում ամփոփվել է Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հոբելյանական միջազգային գիտաժողովը՝ ներկայացվել են գիտական զեկույցներ, տեղի են ունեցել գրական
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր մասնակցել է Հայաստանի ամերիկյան համալսարանում «Այբ» կրթական հիմնադրամի կազմակերպած «Արժեքահեն կրթություն» ուսուցչական համաժողովին։ Ողջունելով ներկաներին և կարևորելով ուսուցչական համայնքի հետ շարունակական շփումները՝ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ արդեն
Կապադովկիայում հոկտեմբերի 22-24-ին կայացել է Եվրոպայի խորհրդի «Մշակութային ուղիներ» ծրագրի խորհրդատվական 14-րդ ֆորումը, որին մասնակցել է նաև ՀՀ պատվիրակությունը՝ ի դեմս Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանի և ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության վարչության մշակութային ժառանգության պահպանության և զարգացման բաժնի պետ Լիլիթ
ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում հոկտեմբերի 25-ին՝ ժամը 17:00-ին, Գյումրիի Թատերական հրապարակում կկայանա «Ավետիք Իսահակյան-150. երգեր և երկեր» փառատոնը։ Ծրագրի նպատակն է Գյումրիում կազմակերպել մեծ տոնախմբություն և ևս մեկ անգամ ներկայացնել Իսահակյանի գրական ժառանգությունն
ԿԳՄՍ նախարարության պատվերով մշակվում են Շիրակի մարզի «Եկեղեցական համալիր «Պեմզաշեն» (5-7 դդ.), «Վանական համալիր Սբ. Առաքելոց» (10-18 դդ.), «Խաչքար Աբլղարիբ Պահլավունու» (1036 թ., Վահրամ Պահլավունու եղբոր, եռաստիճան պատվանդանով, կառուցել է Սարգիս վարդապետը) հուշարձանների նորոգման, ամրակայման, վերականգնման և տարածքի բարեկարգման
«Երևանի նորաձևության շաբաթ» ամենամյա միջոցառման շրջանակում ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է «Կերպի ձևը․ երկխոսություն արվեստի և նորաձևության միջև» խորագրով ցուցահանդեսը: Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ